Այցելություն «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ և «Չիր» ՓԲԸ

Ս․թ․ սեպտեմբերի 22-ին «Արեգնաշող» գյուղատնտեսական կոոպերատիվի անդամները «Շեն» ԲՀԿ ներկայացուցիչների հետ այցելեցին Էջմիածին քաղաքում գտնվող «Երկրագործության գիտական կենտրոն» ՊՈԱԿ։ Վերջինիս գիտության գծով փոխտնօրեն Ռոլանդ Ղազարյանը մասնակիցներին ներկայացրեց գիտական կենտրոնի գործունեության պատմությունը, խոսեց տարբեր հացահատիկային մշակաբույսերի սելեկցիայի և դրանց առանձնահատկությունների մասին, ինչպես նաև խոսեց ինքնուրույնաբար Հայաստանը բարձրորակ սերմացուով ապահովելու հնարավորության մասին։ Նույն օրը «Արեգնաշող» ԳԿ անդամները հյուրընկալվեցին նաև «Չիր» ՓԲԸ արտադրամաս, որտեղ ծանոթացան պտուղ-բանջարեղենի չորացման պրոցեսին։ Փորձի փոխանակման այս այցելությունը կազմակերպված էր IFAD կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակներում։