Image

Ոռոգման նոր ջրագիծ

Հունիսի 5-ին Յալկեզեան հիմնադրամի պատվիրակությունն այցելեց Արագածոտնի մարզի Ծաղկաշեն համայնք, որտեղ կառուցվում է ոռոգման նոր ջրագիծ: Այն հնարավոր կդարձնի նախկինում լքված 48 հա հողատարածքները դարձնել մշակովի: Ստանալով խողովակները, համայնքը իր ուժերով իրականացնում է շինարարական բոլոր աշխատանքները: Ծրագիրը, որ կավարտվի ս.թ. հուլիսի 10-ին թույլ կտա կարտոֆիլ ու կաղամբ մշակող 40-ից ավելի ընտանիքներին զգալիորեն ավելացնել իրենց եկամուտները:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել