Image

Ոռոգման ջրագծերի վերակառուցում Շաքի և Անգեղակոթ համայնքներում

«Շեն» ԲՀԿ Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակներում վերակառուցում է Շաքի և Անգեղակոթ համայնքների ոռոգման ջրագծերը:Ծրագրի շրջանակներում Շեն ԲՀԿ ձեռք է բերել անհրաժեշտ խողովակները և շինարարական նյութերը, իսկ կոոպերատիվի անդամները իրենց ուժերով իրականացրել են Շաքի համայնքի 1,5 կմ և Անգեղակոթ համայնքի 3 կմ երկարությամբ ոռոգման ջրագծերի վերակառուցումը:Այս նախաձեռնությամբ ոռոգելի կդառնա 100 հեկտար վարելահող և տնամերձ հող, ինչը հնարավորություն կտա համայնքներում գործող տնտեսություններին ավելացնելու գյուղատնտեսությունից ստացվող եկամուտները:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել