Image

Վայրի բույսերի և դեղաբույսերի հավաքի հմտությունների բարելավման գործնական դասընթաց Սյունիքի մարզի 3 կոոպերատիվների համար

«Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական     զարգացմանը»  ծրագրի շրջանակներում, 06.03.2018-ին, Սյունիքի մարզի Շաղատ համայնքում տեղի ունեցավ գործնական դասընթաց/սեմինար «Վայրի հավաքի լայն տարածում ունեցող 10 տեսակ բույսերի համառոտ նկարագրությունը» թեմայով: Սեմինարին մասնակցեցին 28 ֆերմերներ Սյունիքի մարզ Անգեղակոթ, Շաքի և Շաղատ համայնքների կոոպերատիվներից: Գործնական դասընթացին հրավիրված էր նաև «Անթառամ կոոպերատիվ» ՍՊԸ նախագահ Անտոն Գալստյանը, որը ներկայացրեց ընկերության գործունեությունը, ինչպես նաև իրենց հետաքրքրող վայրի դեղաբույսերի տեսականին, վայրի հավաքի որոշ հմտություններ: Այնուհետև սեմինարի մասնակիցներին ներկայացրեցին Եվրամիության աջակցությամբ «Շեն» ԲՀԿ-ի հրատարակած «Վայրի հավաք» տեղեկատվական ձեռնարկը, ինչից հետո նրանցից յուրաքանչյուրը ստացավ այդ ձեռնարկի մեկական օրինակ: Վերջում սեմինարի մասնակիցները հարցեր ուղղեցին Շենի փորձագետին որոշ վայրի դեղաբույսերի հավաքի ժամանակացույցի, մթերման գների և ժամանակակից գյուղատնտեսական գործիքների և պարագաների մասին։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել