Image

Ինտենսիվ պտղաբուծության փորձի փոխանակում

Հոկտեմբերի 22-ին և 24-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի 38 շահառու գյուղացիներ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից մասնակցել են փոխայցելություն/պրակտիկ սեմինարների՝ «Ինտենսիվ արտադրական պտղատու այգու գործունեության ներկայացում» և «Պտղատու մշակաբույսերի մշակության, պարարտացման և ոռոգման, էտի և ձևավորման առաջավոր մեթոդների կիրառման վերաբերյալ» թեմաներով: Սեմինարներից մեկը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից և պտղատուների էտի դասընթացը վարում էր մի միջազգային փորձագետ, իսկ մյուսը՝ Շեն-ի գյուղատնտեսների կողմից: Սեմինարի ընթացքում այս ծրագրի շահառուներին տրամադրվեցին էտի մկրատներ և սղոցներ, ինչպես նաև իտալական և ռուսական արտադրության նոր բուժանյութերի ու պարարտանյութերի փորձնական քանակներ:Հոկտեմբերի 22-ին և 24-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի 38 շահառու գյուղացիներ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերից մասնակցել են փոխայցելություն/պրակտիկ սեմինարների՝ «Ինտենսիվ արտադրական պտղատու այգու գործունեության ներկայացում» և «Պտղատու մշակաբույսերի մշակության, պարարտացման և ոռոգման, էտի և ձևավորման առաջավոր մեթոդների կիրառման վերաբերյալ» թեմաներով: Սեմինարներից մեկը կազմակերպվել էր ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) կողմից և պտղատուների էտի դասընթացը վարում էր մի միջազգային փորձագետ, իսկ մյուսը՝ Շեն-ի գյուղատնտեսների կողմից: Սեմինարի ընթացքում այս ծրագրի շահառուներին տրամադրվեցին էտի մկրատներ և սղոցներ, ինչպես նաև իտալական և ռուսական արտադրության նոր բուժանյութերի ու պարարտանյութերի փորձնական քանակներ:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել