Image

Շահառու ֆերմերների մասնակցությունը ԱրմՊրոդԷքսպո 2018-ին

Ս․թ․ նոյեմբերի 2-4 տեղի ունեցավ տարեկան ԱրմՊրոդԷքսպո 2018 ցուցահանդեսը՝ Հայաստանում սննդամթերքի ոլորտի ձեռնարկությունների ամենախոշոր ստուգատեսը։ Այս ցուցահանդեսին մասնակցեցին նաև «Պտղաբուծության շուկայի զարգացման ծրագրի» շահառու մարկետինգային խմբեր Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերից, որոնք ներկայացնում էին իրենց տարածաշրջանների արտադրության թարմ և վերամշակված մրգերը՝ ընդհանուր առմամբ հինգ մարկետինգային խմբերի արտադրանք։ Մեր տաղավարը մեծ հետաքրքրություն էր առաջացրել ցուցահանդեսի այցելուների շրջանում, որի ժամանակ շահագրգռված գործարարները համագործակցության նախնական պայմանավորվածություններ ձեռք բերեցին ներկա մարկետինգային խմբերի ներկայացուցիչների հետ։ Այսուհետ ամեն տարի այս ցուցահանդեսին կմասնակցեն ծրագրի շահառու նոր ստեղծվելիք և հին մարկետինգային խմբեր։

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել