Image

Համագործակցության նոր հեռանկարներ շահառու կոոպերատիվների և վերամշակողների միջև

2020թ. փետրվար 21-ին Շեն ԲՀԿ-ն կազմակերպել էր հանդիպում Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի գյուղատնտեսական մթերք արտադրող կոոպերատիվների, ֆերմերների և մթերող, վերամշակող կազմակերպությունների միջև: Հանդիպումը կազմակերպվել էր երկու կողմերի փոխադարձ հարցումների արդյունքում: Նոր և կայուն գործընկերներ ունենալու համար այս հանդիպումը բավականին արդյունավետ էր:Արտադրողները ներկայացրել էին իրենց արտադրանքը՝ հաճար, կտավատ, չորացված մթերք, թեյեր, կոմպոտներ, կտավատի ձեթ և այլն:Մթերող և վերամշակող կազմակերպություններից՝ «Մելինեի պարտեզ» ՍՊԸ-ն, «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ն և «Ռիվալ» ՍՊԸ-ն ներկայացրեցին իրենց հետաքրքրող մթերքի տեսականին իրենց գնացուցակով:Գնացուցակներն ու կոնտակտային տվյալները փոխանցվել են երկու կողմերին, ինչպես նաև ձեռք են բերվել մի շարք բանավոր պայմանավորվածություններ հետագա համագործակցության համար:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել