Image

Ոսպի ցանքսի համար նախատեսված սերմի, համակցված պարարտանյութերի և նախածլային մոլախոտասպան պատրաստուկի տրամադրում Ձիթհանքով համայնքի շահառուներին: Ոսպի ցանքսի կազմակերպում:

2020թ. ապրիլի 3-ին և մայիսի 1-ին UMCOR կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Ձիթհանքով գյուղի զարգացմանը» ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Ձիթհանքով համայնքի շահառու 7 ֆերմերի տրամադրվեց 120-ական կգ ոսպի տեղական Թալինի 6 սորտի սերմ, 150-ական կգ համակցված պարարտանյութ և 3-ական կգ նախածլային մոլախոտասպան պատրաստուկ: Դաշտում անցկացվեց գործնական դասընթաց՝ ցանքի նորմայի կարգավորման, պարարտանյութերի և նախածլային մոլախոտասպան պատրաստուկի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ:  Այնուհետև կարգավորված շարքացանով կատարվեց 3 հա ցանք:

Image

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել