Image
Davit Bek

Քիքբոքսինգի ռինգ Դավիթ Բեկի դպրոցի համար

Սոցիալական զարգացում
|
Դավիթ Բեկ, Սյունիք

Սահմանամերձ Դավիթ Բեկ գյուղի դպրոցի մարզադահլիճը վերանորոգվել ու կահավորվել էր դեռևս 2011 թվականին Շեն ԲՀԿ կողմից Օրանժ Հիմնադրամի աջակցությամբ։ Չնայած, որ շուրջ տասներեք տարի դպրոցի աշակերտների ֆիզիկական կուլտուրայի դասերը անցկացվում են այստեղ, դպրոցի աշխատակազմը կարողացել է գերազանց վիճակում պահպանել դահլիճն ու գույքը։ Ավելին, տարբեր միջոցներով դպրոցը նորոգվել ու համալրվել է կահույքով ու սարքավորումներով։

Դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, ով նաև քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոն է, Դավիթ Բեկի և հարևան Արծվանիկ գյուղի պատանիների համար անցկացնում է քիքբոքսինգի արտադասարանական պարապմունքներ։ Հաշվի առնելով սաների հաջողությունները Շեն Ֆրանսիայի աջակցությամբ դպրոցի մարզադահլիճն այս ծրագրի շրջանակներում կահավորվելու է քիքբոքսինգի ռինգով։ Սա հնարավորություն կտա երեխաներին ավելի մասնագիտական պարապմունքներ անցկացնել և հետաքրքրություն սերմանել սպորտի հանդեպ։

Ծրագրի տևողություն
2024 - 2024
Հովանավոր
Շեն Ֆրանսիա

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել