 |
Նորություններ
12 մարտի 2010թ.
Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի հինգից վեց տարեկան քսաներկու երեխաներ կհաճախեն նոր բացված նախակրթարան: Երեխաները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչը նրանց կօգնի ավելի պատրաստված գնալ առաջին դասարան:
Այս ծրագրով մեկնարկում է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությամբ մոտ 50 ենթակա-
ռուցվածքների վերականգնման ծրագիրը, որը մենք իրականացնում ենք մեր գործընկերների` CHF-ի և Շենի հետ համատեղ, - ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայա-
ցուցչության տնօրեն Դոկտոր Ջատինդեր Չիման բացման արարողության ժամանակ:
Նորոգված նախակրթարանի գործու-
նեությունը 2010 թվականին կֆինանսավորվի համայնքի կողմից, որից հետո այն կիրականացնի ՀՀ ԿԳՆ:

5 մարտի 2010թ.
Օրանժ Արմենիա ՓԲԸ հետ միասին Շենը շահագործման հանձնեց Արագածոտնի մարզի Դաշտադեմ համայնքի համակարգչային կենտրոնը: Սա մեր երկու կազմակերպություն-
ների համատեղ գործունեության շրջանակում գյուղական համայնքների զարգացմանն ուղղված երկրորդ ծրագիրն էր: Ինչպես Շենի բոլոր ծրագրերում, այստեղ ևս զգալի ներդրում ունեցավ գյուղի համայնքը:
Կենտրոնի բացման արարողությունից անմիջապես հետո գյուղի բնակիչները "Սկայպ" համակարգով կապվեցին արտերկրում գտնվող իրենց հարազատների հետ և ունեցան տեսաձայնային հանդիպում:
Կենտրոնում գյուղի բնակիչները հնարա-
վորություն կունենան ստանալ բավարար համակարգչային կրթություն, ինչը թույլ կտա նրանց օգտվել տեղեկատվական տեխ-
նոլոգիաների ընձեռած լայն հնարավո-
րություններից: Օրանժ Արմենիան և Շենը վստահ են, որ վերջինս ոչ միայն կօգնի գյուղական երիտասարդության հաղոր-
դակցվելուն ժամանակակից աշխարհի հետ, բարձրացնելու իրենց կրթական մակարդակը, այլև կնպաստի ամբողջ համայնքի զարգացմանը:

|
 |
 |
 |
Գյուղական համայնքներում զարգացման ծրագրեր իրականացնող կազմակերպություն
Հեռանկարը – Լինել Հայաստանի կարիքավոր գյուղական համայնքների հուսալի գործընկերը` երկրում արժանավայել կյանք կերտելու գործում:
Առաքելությունը - «Շեն» ԲՀԿ-ն հետամուտ է Հայաստանի հեռավոր և անբարեկեցիկ համայնքների սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը` համայնքի անդամների անմիջական մասնակցությամբ: Նոր հասարակական հարաբերությունների պայմաններում գիտելիքների հաղորդման, աշխատատեղերի խթանման, համայնքային ենթակառուցվածքների բարելավման, համայնքային կազմակերպությունների քաջալերման միջոցով Շենը ձգտում է այդ համայնքները կայուն դարձնել ապրելու և գործելու համար:
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1988 թվականին Երևանի Պոլիտեխնիկական Ինստիտուտի մի խումբ դասախոսների և ուսանողների կողմից` նպատակ ունենալով լուծում տալ հայ ժողովրդի առջև ծառացած և այդ պահին անհապաղ քայլեր պահանջող սոցիալ-տնտեսական խնդիրներին: Ժամանակի ընթացքում Շենը մարդասիրական օգնության ցուցաբերումից անցում կատարեց համայնքային համապարփակ զարգացման ծրագրերի իրականացման:
2008 թվականին Շենը նշեց իր հիմնադրման 20-ամյակը: Դա հիանալի առիթ էր ձեռքբերումների ամփոփման համար: Շենի զարգացման ծրագրերը առանձնահատուկ են իրենց կենսունակությամբ և շարունակականությամբ: Հիմնադրման պահից ի վեր հենց այդ սկզբունքով է Շենն առաջնորդվել և իր գործունեությունը ծավալել Հայաստանի շուրջ 250 համայնքներում: Այս ամենն իրականություն չէր դառնա առանց մեր քույր կազմակերպության` Շեն-Ֆրանսիայի և սփյուռքահայության օժանդակության, ինչպես նաև առանց մեր գործընկերների` Եկեղեցիների Համաշխարհային Խորհուրդ, Քրիստոնեական Օգնություն (Մեծ Բրիտանիա), IFAD, EED (Գերմանիա), ICCO (Հոլանդիա), Oxfam Novib (Հոլանդիա), EPER (Շվեյցարիա), KASA Հիմնադրամ (Շվեյցարիա), UNDP, UNFPA, USDA, FAO, DFID, SDC.
Շենի ստանձնած առաքելությունը վայելում է սփյուռքահայության համակրանքը: 1991 թվականին Շէն-Ֆրանսիան հիմնադրվեց Փարիզում, իսկ 2000 թվականին` Շեն-ԱՄՆ: 2001 թվականին Շենը մասնաճյուղ բացեց Լեռնային Ղարաբաղում: Շենը բազմաթիվ համախոհներ ունի Լիբանանում, Ռուսաստանում, Կանադայում, Իտալիայում և Անգլիայում: Նրանց ցանկությունն է օգնել իրենց հայաստանաբնակ հայրենակիցներին իրենց իսկ ձեռքերով շենացնել հայրենիքը: Եթե դա նաև ձեր երազանքն է` Միացեք մեզ:
|
 |