 |
Նորություններ
2 սեպտեմբերի, 2010թ.
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ:
Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:
Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:
Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն
Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:
Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::
9 օգոստոսի, 2010թ.
Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:
Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:
Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:
|
 |
 |
 |
Վ. Ավագյան, Բիոհումուսի արտադրությունն ու կիրառությունը, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2008թ.
Մ. Դավթյան, Բնապահպանության դասագիրք, «Դար» Հրատարակչություն, Խմբագիր` Ա. Մելիքյան «Շեն» ԲՀԿ, Երևան 2007թ.
Օ.Վետերվալդ, Ջրվեժի անտառ-պուրակի վերականգնում, «Շեն» ԲՀԿ, Երևան 2005թ.
Օ.Վետերվալդ, Ջրաբերի անտառային ծառերի և թփերի տնկարանի հիմնում և գործունեություն, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2006թ.
Ա. Զաքարյան, Կենին (Taxus baccata) Զանգեզուրի շրջանում, Գիտություն և Տեխնիկա, N 485, էջ 15-20, 2004.
Վ. Ուռուցյան, Օրգանական եղանակով աճեցված արտադրանքի շուկայի գնահատում, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2006թ.
«Շեն» ԲՀԿ Օրգանական գյուղատնտեսության խորհրդատվական խումբ, Օրգանական գյուղատնտեսության զարգացման ծրագիր. ուսուցման գործընթաց, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2006թ.
«Շեն» ԲՀԿ Օրգանական գյուղատնտեսության խորհրդատվական խումբ, Օրգանական գյուղատնտեսությունը` հեռանկարային ուղղություն, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2006թ.
«Շեն» ԲՀԿ փորձագիտական խումբ և ՀՀ Գյուղատնտեսության Նախարարություն, Օրգանական ծիրանի արտադրությունը Հայաստանում, «Շեն» ԲՀԿ, Երևան, 2007թ.
Ս. Վ. Հարությունյան, Հայաստանում ոռոգման ջրի ագրոքիմիական գնահատումը, Ագրոքիմիա N 4, Էջ 34, 2001թ.
Գ. Սնապյան, Արևային Էներգիայի օգտագործման գիտական և կիրառական կողմերը պտուղ-բանջարեղենի չորացման մեջ, «Շեն» ԲՀԿ, 2000թ.
Գ. Սնապյան, Պտուղ-բանջարեղենի արևային չորացումը Հայաստանում, Փոքրաքանակ մթերքի վերամշակման միջազգային հանդես, N 25, էջ 14, 1999թ.
Ս.Հարությունյան, Ս.Աբովյան, Հայաստանի ծիրանի այգիները, «Շեն» ԲՀԿ, Երևան, 1997թ.
|
 |