Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Նախակրթարանը պատրաստ է ընդունել երեխաներին:  Արգինայի վերանորոգված դպրոցը  Անիվի տրամադրած վարկի շնորհիվ Հայկ Իսախանյանի արտադրած տակառները  Առաջին ծանոթություն գերարագ ինտերնետի հետ  Ֆրանսաիցի կամավորը Եղնաջուրում լավաշ է թխում  Շենը աջակցում է համայնքին պահուստային հողերը մաքրել քարերից, որից հետո դրանք կսեփականաշնորհվեն գյուղացիների կողմից  Մեծ ջանքեր պետք է ներդնել, մինչև հողը պատրաստ լինի մշակության  USDA-ի ներկայացուցչի այցը Շենի կողմից կազմակերպված առաջին օրգանաակն շուկա  Առաջին նորածինը Շեն-Ֆրանսիայի կողմից վերանորոգված հիվանդանոցում

Բնապահպանական գործունեություն

Մեր հեռահար նպատակն է բարձրացնել բնապահպանական իրազեկման մակարդակը, պահպանել բնությունը և կայուն զարգացման հնարավորություններ ընձեռել գյուղական համայնքների բնակչությանը: Այս ոլորտում մեր գործունեությունը զարգանում է վեց ուղղություններով.

Օրգանական գյուղատնտեսության զարգացում- Շենը օրգանական գյուղատնտեսության զարգացման առաջամարտիկ է Հայաստանում: Զարգացման և Համագործակցության Շվեցարական Գործակալության և EPER-ի կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային ծրագրի շրջանակներում մենք 2002թ-ից տարածում ենք օրգանական գյուղատնտեսության վարման եղանակները ֆերմերային խմբերի և անհատ ֆերմերների շրջանում` զարգացնելով անվճար խորհրդատվական ծառայություն և սպառողների շրջանում բարձրացնելով օրգանական մթերքի մասին իրազեկության մակարդակը:

Օրգանական գյուղատնտեսության զարգացման գործում Շենին աջակցել են Իլ-դը-Ֆրանսի մարզային խորհուրդը և Շէն-Ֆրանսիա կազմակերպությունը` 2007-2008թթ. ֆինանսավորելով Շենի ամբողջական ծրագրի մի մասը:

Մենք ունենք բոլոր նախադրյալները. բարենպաստ բնակլիմայական պայմաններ մի շարք մրգերի և բանջարեղենի մշակության համար, չախտոտված հող և ջուր, ջանասեր ֆերմերներ: Հայաստանում արտադրված օրգանական մթերքը ունի բոլոր հնարավորությունները Եվրոպական շուկա մուտք գործելու համար:



Պրակտիկ ուսուցում գյուղատնտեսության մեջ օրգանական եղանակը նախընտրող ֆերմերների համար


2002թ. ի վեր Շենը ակտիվորեն աջակցում է Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացմանն ու օրգանական մթերքի մասին հանրության իրազեկմանը, որը բարդ և մեծածավալ աշխատանք է: Տեղական շուկայում արդեն իսկ կարող եք գտնել ներկրված և տեղական արտադրության օրգանական սննդամթերք, անձնական խնամքի պարագաներ և կոսմետիկա: Հայաստանից վերամշակված օրգանական մթերք է արտահանվում Եվրոմիության երկրներ` Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա:

Շենը ջանում է նպաստավոր պայմաններ ստեղծել ստորև բերված բաղադրիչների հավասարաչափ և շղթայական զարգացման համար.

  • ֆերմերների ուսուցում և մասնագիտական խորհրդատվություն

  • օրգանական արտադրության և վերամշակման խթանում

  • շուկայի ուսումնասիրություն և օրգանական արտադրանքի վաճառքի խթանում

  • սերտիֆիկացում

  • ինֆորմացիայի տարածում և ներգրավված կողմերի համագործակցություն

    Ծրագրի հիմնական նպատակներից մեկը նոր շուկաների ստեղծումն է ֆերմերների համար, ինչը շահարգրգռող փաստ է հանդիսանում, որպեսզի վերջիններս նախապատվություն տան գյուղատնտեսության վարմար օրգանական եղանակին: Շենը համոզված է, որ Հայաստանում օրգանական արտադրանքի իրական աճ հնարավոր է արտահանման, ինչպես նաև տեղական շուկայում վաճառքի դեպքում: Քանի որ օրգանական գյուղատնտեսությունն ունի նաև սոցիալական ողղվածություն, արտահանումների մեծ մասը կարող է կազմակերպվել Արդար Առևտրի համաշխարհային ցանցի միջոցով: Շուրջ երեք տարի մեր շահառու ֆերմերները օրգանական եղանակով ստացված չոր ծիրան և կանաչեղեն են վաճառել Շվեյցարիայում` Արդար Առևտրով զբաղվող ՙԿլարո՚ ընկերության միջոցով:

    ֆերմերների ուսուցում և մասնագիտական խորհրդատվություն- Այս տարիների ընթացքում Շենի խորհրդատվական խումբը ուսուցանել է ավելի քան 300 ֆերմերների: Շենի օրգանական խորհրդատվական խումբը այցելում է մարզեր և փոքր ու միջին գյուղացիական տնտեսություններին ծանոթացնում օրգանական գյուղատնտեսության հետ, խորհրդատվություն մատուցում հիմնական հարցերի ու պայմանների վերաբերյալ, օգնում սերտիֆիկացման դիմելու գործընթացում: Խորհրդատուների օգնությամբ ֆերմերը կամ արտադրողը մշտապես հնարավորություն ունի իրենց հետաքրքրող հարցերով դիմել և ստանալ անհրաժեշտ ինֆորմացիա:


    Օրգանական ազնվամորու դաշտ Կոտայքի մարզում


    Շենի շահառուների թիվը աճել է և այսօր մոտ 210 հա տարածք մշակվում է օրգանական եղանակով: Բոլոր արտադրողները գտնվում են Շենի խորհրդատվական խմբի անմիջական հսկողության ներքո: Արագածոտնի մարզի Լուսակն և Արմավիրի մարզի Արգինա համայնքներում այժմ կա երկու սերտիֆիկացված, օրգանական եղանակով մշակվող մոտ 100 հա պտղատու այգի, որը հիմնվել է EPER-ի, ICCO-ի, EED-ի և Cristian Aid-ի աջակցությամբ: Աշտարակում գտնվող 6 հա ընդհանուր մակերեսով 20-ամյա ծիրանի այգին մշակության ավանդական եղանակից անցում է կատարել օրգանականի: Բոլոր երեք այգիներն էլ ունեն համապատասխան հավաստագրեր, որոնք տրամադրվում են տեղական սերտիֆիկացնող մարմնի` «Էկոգլոբ» ՍՊԸ-ի կողմից: Օրգանական ծիրանի և դեղձի վաճառքից ստացված եկամուտը կուղղվի շահառու համայնքների հրատապ խնդիրների լուծմանը:

    Օրգանական արտադրանքի շուկայի խթանում- Տեղական շուկան զարգացնելու նպատակով, որպես ժամանակավոր լուծում, Շենի գործընկեր «Օրգանական Մթերք Արտադրողների և Սպառողների Ասոցիացիայի» (ՕՄԱՍԱ) «Ամուր կորիզ» ՍՊԸ-ն Հայաստանում ներմուծեց տեղական օրգանական մթերքի առաքման համակարգը` ապահովելով ուղիղ կապ արտադրողի և սպառողի միջև: Շահառու ֆերմերների արտադրած օրգանական մթերքը տեղական շուկայում ներկայացվում է «Ամուր կորիզի» կողմից և ունի հատուկ տարբերանշան ու թղթյա փաթեթավորում: Բացի մթերքից սպառողին տրամադրվում են նաև ինֆորմացիոն նյութեր օրգանական մթերքի և առհասարակ օրգանական արտադրության մասին: Բացի այդ սպառողները կարող են պատվերներ կատարել համացանցի օգնությամբ (www.organic.am):


    Հայկական օրգանական արտադրանքը - ArmProdExpo 2008. Հավաստագրված տեղական օրգանական արտադրանքը ԱԳԶԿ ԱգրոՍերվիս ՍՊԸ խանութում և Երևանի սուպերմարկետներում


    Բնապահպանական կրթություն գյուղական դպրոցներում- Այս ծրագիրը ներառում է բնապահպանակաան դասընթացներ «Սովորել սովորեցնելու համար» սկզբունքով, բնապահպանական գիտելիքների պրակտիկ կիրառություն դպրոցամերձ այգիներում և բնապահպանական քարոզարշավ: Ծրագիրն ընդլայնել է իր աշխարհագրությունը` ներգրավելով ավելի ու ավելի մեծ թվով դպրոցներ ՀՀ յոթ մարզերից: Ծրագրի շրջանակներում տպագրվել է «Շրջակա միջավայր և բնապահպանություն» ձեռնարկը, որը երաշխավորվել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության կողմից` որպես ուսումնական ձեռնարկ հանրակրթական դպրոցների համար: Ծրագրի կարևոր արդյունք է Արմավիրի մարզի Սարդարապատ, Նոր Արմավիր, Արգինա, Տավուշի մարզի Բերդավան, Արարատի մարզի Ղուկասավան, Հայանիստ, Կոտայքի մարզի Թեղենիկ, Նոր Գեղի, Քանաքեռավան, Մրգաշեն, Արգավանդ, Շիրակի մարզի Փանիկ և Գետափ գյուղերում կազմակերպված պարբերաբար կատարվող աղբահավաքը:




    Դպրոցամերձ այգիների` օրգանական եղանակով մշակության պրակտիկ դասընթաց աշակերտների համար: «Շրջակա միջավայր և բնապահպանություն» ձեռնարկը:


    Անտառների վերականգնում- Էներգետիկ ճգնաժամը լուրջ հետևանքներ ունեցավ շրջակա միջավայրի և հատկապես անտառների վրա: Անտառների զանգվածային հատումները և դրանից բխող բնապահպանական աղետը հանրությանը ներկայացնելու համար 2002թ. մենք նկարահանեցինք «Հայաստանի անտառները» փաստագրական ֆիլմը, որը ցուցադրվեց հեռուստատեսությամբ: Շենի մեկ այլ ծրագիր ուսումնասիրել է Երևանին կից գտնվող Ջրվեժի անտառ-պուրակի վիճակը և վերականգնման հնարավորությունները: Որպես ծրագրի բաղադրիչ` Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղում 3 հեկտար տարածքի վրա հիմնվել է անտառատեսակների տնկարան: Տնկարանը 2009 թ. Հայանտառ ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղին արդեն տրամադրել է կաղնու 6000 ծառ, որոնք տնկվել են Արզականի անտառտնտեսության կողմից: Նույն թվականին Նոր Եդեսիա, Փամբակ և Զովք համայնքների կանաչապատման համար տրամադրվել է ևս 2000 տնկի:


    Անտառային ծառերի տնկարան Ջրաբերում


    Կենսաբազմազանության պահպանություն- 2010թ. մարտին ՄԱԶԾ/ԳԵՀ ՓԴԾ Ազգային Ղեկավար Կոմիտեի կողմից հաստատվեց` Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) Փոքր դրամաշնորհների մրցույթին Շեն ԲՀԿ-ի կողմից ներկայացված ծրագիրը. Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում: Դպրաբակում առկա են մի շարք խնդիրներ, որոնք ընդհանրական են տվյալ տարածաշրջանի և ՀՀ-ի լեռնային շրջանների համար, ինչպիսիք են` հողային ռեսուրսների սակավությունը և դրանց անարդյունավետ շահագործումը, սողանքներ, սոցիալապես անապահով ընտանիքների մեծ թիվը: Շեն ԲՀԿ խնդրի լուծումը տեսնում է անմշակ, դեգրադացված հողերի վերականգնման ու բնական ռեսուրսների ճիշտ օգտագործման ինչպես նաև անտառի կենսաբազմազանության պահպանության մեջ: Այս նպատակով Դպրաբակում կհիմնվի համայնքային օրգանական եղանակով մշակվող 4 հա պտղատու այգի, որը հիմք դնելով օրգանական գյուղատնտեսության ճյուղի զարգացմանը Ճամբարակի տարածաշրջանում կբերի նաև բնակիչների կայուն եկամուտների ստացման, նոր աշխատատեղերի ստեղծման:


    Դպրաբակն այսօր: Շուտով այստեղ կհիմնվի օրգանական այգի:


  • .........................................................................
    Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization