Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Այգեձորի հանդիսությունների սրահի հանդիսավոր բացումը  Ս. Սարգիս մատուռի բացումը հեռավոր Եղնաջուր գյուղում  Փոքր հիդրոկայան` կառուցված Անիվի վարկի շնորհիվ  Բուժկետ Շիրակի մարզում  Առաջին համակարգիչներն այս գյուղի երիտասարդների շրջանում մեծ ոգևորություն առաջացրին  Ուսումնական կենտրոն Լուսակնում  Օրանժ Արմենիայի տնօրեն պարոն Բ. Դյութուան Նոյեմբերյանի նորաբաց համակարգչային կենտրոնում  Առաջին ծանոթություն գերարագ ինտերնետի հետ  Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում լուծվում են ատամնաբուժական խնդիրները


Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության օգնությամբ համաշխարհային տնտեսական ճգնաժամին ի պատասխան CHF International կազմակերպությունը և Շեն ԲՀԿ իրականացնում են Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը (ՓԵՎԾ) նախապես ընտրված խոցելի գյուղերում: Ծրագիրը կգործի հետևյալ յոթ մարզերի խոցելի համայնքներում` Շիրակ, Արագածոտն, Լոռի, Տավուշ, Սյունիք, Վայոց Ձոր և Գեղարքունիք, որտեղ ՓԵՎԾ` հաշվի առնելով ազգային զարգացման ծրագրերը և միավորելով տարբեր շնորհատուների ռեսուրսները նորարարական մեխանիզմների ներդրման միջոցով կնպաստի աշխատատեղերի ավելացմանը:

ՓԵՎԾ իր գործունեությունը կիրականացնի CHF կազմակերպության շինարարության կազմակերպման և Շենի համայնքների համախմբման քսանամյա փորձի հիման վրա` ջանքերը նպատակաուղղելով ամենաանհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացմանը: Համայնքների մարդկային ու նյութական ռեսուրսների բացահայտման շնորհիվ խմելու ջրի և գազամատակարարման համակարգերի, մանկապարտեզների, համայնքային կենտրոնների ու այլ անհրաժեշտ ենթակառուցվածքների վերականգնումը կկատարվի` երաշխավորելով ՓԵՎԾ ծրագրերի կենսունակությունը: Մինչև 2010թ դեկտեմբեր ամիսը կիրականացվեն 48 ենթակառուցվածքային ծրագրեր` ապահովելով ավելի քան 47000 աշխատանքային օր:



Իրագործված ծրագրեր

1. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիայի հինգից վեց տարեկան քսաներկու երեխաներ կհաճախեն նոր բացված նախակրթարան: Երեխաները ձեռք կբերեն անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ, ինչը նրանց կօգնի ավելի պատրաստված գնալ առաջին դասարան:

Այս ծրագրով մեկնարկում է ԱՄՆ ՄԶԳ նախաձեռնությամբ մոտ 50 ենթակառուցվածքների վերականգնման ծրագիրը, որը մենք իրականացնում ենք մեր գործընկերների`CHF-ի և Շենի հետ համատեղ,-ասաց ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Դոկտոր Ջատինդեր Չիման բացման արարողության ժամանակ:

Նորոգված նախակրթարանի գործունեությունը 2010 թվականին կֆինանսավորվի համայնքի կողմից, որից հետո այն կիրականացնի ՀՀ ԿԳՆ:



ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջ.Չիման ծնողների հետ: Նախակրթարանի բակի բարեկարգումը կատարել է համայնքը:



Նախակրթարանը պատրաստ է ընդունել երեխաներին: Բացման արարողության ժամանակ:


2. Ս/թ հունիսին բացվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի հանդիսությունների սրահը: Ողջ շինարարությունը կատարվեց բացառապես գյուղի աշխատուժի ներգրավմամբ(23 մարդ 5 ամիս շարունակ ունեցավ վարձատրվող աշխատանք): Ծրագրում զգալի ներդրում ունեցավ նաև համայնքը:

Բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեցին և ելույթ ունեցան Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Մ. Յովանովիչը, ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Ջ. Չիման և Տավուշի մարզպետ Ա. Ղուլարյանը և ուրիշներ:



Այգեձորի հանդիսությունների սրահի հանդիսավոր բացումը, ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ելույթ է ունենում բացման արարողությանը, Այգեձորի հանդիսությունների սրահը պատրաստ է առաջին միջոցառմանը


.........................................................................
Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization