 |
Նորություններ
2 սեպտեմբերի, 2010թ.
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ:
Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:
Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:
Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն
Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:
Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::
9 օգոստոսի, 2010թ.
Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:
Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:
Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:
|
 |
 |
 |
Միացեք մեզ
Եթե ձեր անձնական բարեկեցությունը չի սառեցրել ձեր բնածին գթասրտությունը, և եթե դուք անհանգստանում եք կարիքի մեջ գտնվողների համար` միացեք մեզ:
Եթե ցանկանում եք վերականգնել ձեր նախնիների հողի հետ կորսված կապերը` միացեք մեզ:
Եթե դեռ շարունակում եք ապրել ձեր պապերի երազանքներով, ովքեր մի օր կորցրել են իրենց շեները` միացեք մեզ:
Եթե ցանկանում եք մոռացությունից փրկել թանկարժեք հիշողությունները և դրանք իրականություն դարձնել` միացեք մեզ:
Եթե մեր առաքելությունը համարում եք նաև ձերը` միացեք մեզ:
Հասցե` ՀՀ, ք.Երևան, Նալբանդյան 110, 0001
Հեռ. + (374 10) 567031, 589662,
Ֆաքս. + (374 10) 565619
Էլ. հասցե`info@shen.am
|
 |