 |
Նորություններ
2 սեպտեմբերի, 2010թ.
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ:
Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:
Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:
Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն
Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:
Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::
9 օգոստոսի, 2010թ.
Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:
Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:
Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:
|
 |
 |
 |
Մեղրիի տարածաշրջանի տնտեսական զարգացման ծրագիր
10 մարտի, 2010թ.
Մեղրին Հայաստանի Սյունիքի մարզի հարավային ենթաշրջանն է, որ սահմանակից է Իրանին և Ադրբեջանին: Ենթաշրջանը բաղկացած 2 քաղաքներից` Մեղրի և Ագարակ, և հարակից 11 գյուղերից, որ տեղաբաշխված են երեք հիմնական աշխարհագրական գոտիներում` մերձարաքսյան, միջին և լեռնային: Մեղրին ունի գյուղատնտնեսական արտադրության համար բարենպաստ մերձարևադարձային պայմանների առավելությունը:
Մեղրիում ավանդաբար աճեցվել են մրգեր և բանջարեղեն, որոնք մատակարարվել են քաղաքային բնակավայրերին ու տեղական վերամշակող գործարաններին: Սովետական միության փլուզումից և դրան հաջորդած տարածաշրջանային բախումներից հետո արտադրությունը, վերամշակումն ու իրացումը կտրուկ անկում ապրեցին: Փակ սահմանները խոչընդոտեցին գյուղատնտեսական բուժանյութերի և պարարտանյութերի մատակարարմանը և փակեցին ավանդական շուկաները: Բոլոր այն մեծ արտադրական միավորները, որոնք մի ժամանակ այդքան արդյունավետ կերպով աշխատում էին, այժմ բաժանվել էին փոքր հողատերեր ունեցող ընտանեկան տնտեսությունների, ինչը դժվարեցնում է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը: Պետության կողմից ցուցաբերվող աջակցությունը միայն մասնակիորեն փոխարինվեց մասնավոր հատվածի օժանդակությամբ: Դժվար տնտեսական վիճակը հանգեցրեց արտագաղթի աճին:
Արդյունքն այն է, որ այս տարածաշրջանի բնակչության կենսապահովումը բավականին աղքատիկ է. ենթակառուցվածքների պակասը, հիմնական շուկաների հասանելիության խնդիրը, եկամուտի աղբյուրների բացակայությունն ու աշխատատեղերի սակավությունը իրավիճակն էլ ավելի են բարդացնում տեղաբնակների համար:
Շենը շվեցարական Intercooperation կազմակերպության հետ համատեղ իրականացնում է Մեղրիի տարածաշրջանի գյուղական զարգացմանն ուղղված «Շուկաներ Մեղրիի համար» ծրագիրը` Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության (SDC) ֆինանսավորմամբ: Ծրագրի հիմնական նպատակն է`
«Մեղրիի տարածաշրջանում զարգացնել շուկային միտված պտղաբուծություն, որը կդառնա զբաղվածության հիմնական աղբյուր` տեղի բնակչության համար ապահովելով կայուն եկամուտներ»:

Ծրագրի արդյունքն այն պետք է լինի, որ պտղի արտադրությունը, վերամշակումն ու իրացումը բարելավվի և համապատասխանի շուկայի կարիքներին»:
Շուկաների հասանելությունն ու տնտեսապես արդյունավետ արժեշղթաների զարգացումը ծրագրի որոշիչ բաղադրիչ են հանդիսանում`«Շուկաներ աղքատների համար» (M4P)մեթոդի կիրառմամբ: Սա Հայաստանում համեմատաբար նոր մոտեցում է և առաջին անգամ կիրառվել է Գորիսի շրջանում` «Գյուղական Հայաստանում կաթնամթերքի արտադրության շուկայի զարգացում` ծառայությունների զարգացման ու հանրային և մասնավոր համագործակցության միջոցով» ծրագրի կողմից, որն իրականացվում է տեղական` Կայուն զարգացման գործակալություն (SDA) ՀԿ-ի կողմից: Սակայն մեր ծրագիրն առավել բազմակողմանի կլինի ու կներառի մրգի և բանջարեղենի շուկայի մի քանի հատվածներ:
Ծրագիրը ներկայումս գտնվում է ներածական փուլում, որը սկսել է 2009թ.-ի դեկտեմբերի 1-ին` 6 ամիս տևողությամբ: Այս ընթացքում իրականցվում է Մեղրիի տարածաշրջանի բազմակողմանի ուսումնասիրություն` կենտրոնանալով պտղաբուծության արժեշղթաները հասկանալու վրա` վերլուծելով ենթաշրջանում միրգ և բանջարեղեն արտադրողների և սպառողների խնդիրները:
Այս վերլուծությունն ընդգրկում է հետևյալ բաղադրիչները`
1. Կենսամակարդակի գնահատում

2. Սպառողական նախասիրությունների վերլուծություն

3. Բնական աղետների ռիսկի կրճատման գնահատում

4. Մրգի և բանջարեղենի արժեշղթաների վերլուծություն
Այս համընդհանուր վերլուծության եզրակացությունները կքննարկվեն բոլոր շահառուների հետ ծրագրի պլանավորման աշխատաժողովի ընթացքում, ինչն էլ հիմք կհանդիսանա ծրագրի իրականացման առաջին փուլի գործողությունների համար:
|
 |