Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Առավոտյան դրոշի բարձրացման արարողություն Եղնաջուրի ճամբարում  Ավազանի երեխաները համայնքային կենտրոնում  Մարցի տարացքը այսուհետև միշտ կլինի մաքուր  Մեծ ջանքեր պետք է ներդնել, մինչև հողը պատրաստ լինի մշակության  Արագած գյուղի պարի խմբի ելույթը  ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջ.Չիման ծնողների հետ:  Ավազանի նախաձեռնող խմբի հանդիպումը բարերարի հետ  Հայկական օրգանական մթերքը` եվրոպականի հարևանությամբ  Հանգիստ Եղնաջուրի ճամբարում

Project and Resource Directory


Ֆինանսավորման
աղբյուրը
Ծրագիրը Վայրը Տարի
Oxfam Novib Փոքր հողակտորների մելիորացիա օրգանական ծիրանի այգու հիմնման նպատակով Նոր Եդեսիա, Արագածոտնի մարզ 2009
EPER Օրգանական խնձորի 10 այգիների հիմնում դպրոցամերձ բակերում 10 դպրոց Շիրակի մարզում 2009
Oxfam Novib Փոքր հողակտորների մելիորացիա այգեգործության խթանման նպատակով Բերդավան, Տավուշի մարզ 2009
Շէն-Ֆրանսիա Ատամնաբուժական կաբինետի հիմնում Աղբերք, Գեղարքունիքի մարզ 2009
EED Լոռու մարզի 7 գյուղերում պարբերական աղբահավաքի նախաձեռնում Մարց գետի կիրճ, Լոռու մարզ 2009
Օրանժ-Հայաստան Մանկապարտեզի ջեռուցման համակարգի կառուցում, կահավորում և բակի բարեկարգում Վահագնաձոր, Լոռու մարզ 2009
EED, ICCO Խմելու ջրի ցանցում նոր գծի անցկացում Նոր Խաչակապ, Լոռու մարզ 2009
Oxfam Novib Սևանա լճի ափին օթևանատների ծրագրի խթանում Շորժա, Արտանիշ և Դարանակ համայնքներ, Գեղարքունիքի մարզ 2009
Oxfam Novib Փոքր հողակտորների մելիորացիա պտղաբուծության խթանման նպատակով Կողբավան, Բաղրամյանի շրջան 2009
UNFPA Բուժկետի հիմնում Դարանակ, Գեղարքունիքի մարզ 2009
EED Խմելու ջրագծի կառուցում Թթուջուր, Գեղարքունիքի մարզ 2009
Հրայր Հրաչյան Դպրոցի մասնակի վերանորոգում Քարաբերդ, Շիրակի մարզ 2009
ICCO Խմելու ջրագծի կառուցում Ջուջևան, Տավուշի մարզ 2009
Ժան Ֆրանկյան Բիոհումուսի արտադրության խթանում Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2009
EED Համակարգչային ուսուցում ուսուցիչների համար 13 համայնք Ճամբարակի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզ 2009
EED 200 երեխայի համար նախատեսված արվեստի դպրոցի վերանորոգում ք. Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2009
EED, ICCO Բժշկական տարրական կրթություն համայնքային բնակչության համար 5 համայնք Ճամբարակի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզ 2009
Յալկեզյան Հիմնադրամ Խմելու ջրագծի կառուցում Փամբակ, Գեղարքունիքի մարզ 2009
EED Համայնքային կենտրոնի մասնակի վերանորոգում Կաքավաձոր, Արագածոտնի մարզ 2009
MCA Ուսուցում չրի արտադրության նոր եղանակների վերաբերյալ Մեղրի, Կապան, Եղեգնաձոր, Վանաշեն, Սարդարապատ 2008-2009
EPER Օրգանական պտուղ/բանջարեղենի տեղական շուկայի զարգացում Երևանի սուպերմարկետներ 2008-2009
EED Համայնքային կենտրոնի վերանորոգում Կալավան, Գեղարքունիքի մարզ 2008
Մարսելի քաղաքային խորհուրդ, Ֆրանսիա Գետի ափամերձ հատվածի ամրացում` 20 հա մշակված հողատարածքները վարարումներից պաշտպանելու նպատակով Նոր Խաչակապ, Լոռու մարզ 2008
EED Համայնքում պարբերական աղբահավաքի նախաձեռնում Բերդավան, Տավուշի մարզ 2008
ICCO, EED Խմելու ջրագծի անցկացում Այգուտ, Գեղարքունիքի մարզ 2008
ICCO, EED Խմելու ջրագծի անցկացում Այգուտ, Գեղարքունիքի մարզ 2008
ICCO, EED Խմելու ջրի համակարգի վերականգնում Վերին Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2008
EED, ICCO Խմելու ջրի համակարգի վերականգնում Բարեպատ, Գեղարքունիքի մարզ 2008
EED, ICCO Խմելու ջրի համակարգի վերականգնում Թթուջուր, Գեղարքունիքի մարզ 2008
EED Բուժկետի վերանորոգում և ատամնաբույժի սենյակի կահավորում Աղբերք, Գեղարքունիքի մարզ 2008
EED Դպրոցի խմելու ջրագծի վերականգնում Զորական, Տավուշի մարզ 2008
ICCO Վարարումներից պաշտպանող կամրջի կառուցում Տրետուք, Գեղարքունիքի մարզ 2008
Ժան Ֆրանկյան Բրուտագործության երիտասարդական կենտրոնի հիմնում Վաղատին, Սյունիքի մարզ 2008
Հրայր Հրաչյան Դպրոցի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում Քարաբերդ, Շիրակի մարզ 2008
KASA Համայնքային կենտրոնի վերանորոգում Նորակերտ, Գեղարքունիքի մարզ 2008
EED, KASA Ուսուցում ծիրանի քաղցրահամ չրի արտադրության վերաբերյալ Արգինա, Բաղրամյանի տարածաշրջան, Արմավիրի մարզ 2008
ICCO, EED Ուսուցում բիոհումուսի արտադության վերաբերյալ Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2008
Իլ-դը-Ֆրանսի մարզային խորհուրդ և Շէն-Ֆրանսիա Օրգանական գյուղատնտեսության զարգացում 4 մարզեր 2007-2008
Շէն-Ֆրանսիա Ատամնաբուժական կաբինետի հիմնում Արեգունի և Տորֆավան համայնքներ, Գեղարքունիքի մարզ 2007
ICCO Ոռոգման ինքնահոս համակարգի կառուցում Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան և Բաղանիս համայնքներ, Տավուշի մարզ 2007
ICCO Աջակցություն կարտոֆիլի սերմ արտադրողներին Վադենիսի և Ճամբարակի տարածաշրջաններ, Գեղարքունիքի մարզ 2007
EPER Օրգանական գյուղատնտեսության խթանում Հայաստանի վեց համայնքներ 2007
KASA, Շէն-Ֆրանսիա Սահմանամերձ գյուղի վերականգնում Եղնաջուր, Շիրակի մարզ 2007
KASA, Շէն-Ֆրանսիա Օժանդակություն առաջին բուժօգնության կազմակերպմանը Ներքին Բազմաբերդ, Արագածոտնի մարզ 2007
EPER Բնապահպանական կրթություն աշակերտության համար Հայաստանի հինգ մարզեր 2007
ICCO Համայնքային կենտրոնների հիմնում Տորֆավան և Նորակերտ համայնքներ, Գեղարքունիքի մարզ 2007
KASA Դեղձի այգիների հիմնում սեփականաշնորհված փոքր հողատարածքների վրա Այրում, Լոռու մարզ 2007
ICCO, EED Անբերրի հողերի մելիորացիա Լեռնագոգ, Արագածոտնի մարզ 2006-2007
ICCO, EED Անբերրի հողերի մելիորացիա Նոր Եդեսիա, Արագածոտնի մարզ 2006-2007
KASA Ոռոգման համակարգի վերակառուցում Այրում, Լոռու մարզ 2006-2007
ICCO Ձեռագործի զարգացում շահառուների եկամուտների ավելացման նպատակով ք. Ճամբարակ և հարակից համայնքներ, Գեղարքունիքի մարզ 2006-2007
Մասնավոր նվիրատվություն Դպրոցի մարզադահլիճի վերանորոգում Քարաբերդ, Շիրակի մարզ 2006
KASA Խմելու ջրի համակարգի վերականգնում Սեմյոնովկա, Գեղարքունիքի մարզ 2006
Մասնավոր նվիրատվություն Դպրոցի ներքին ջրամատակարարման համակարգի կառուցում Բյուրական, Արագածոտնի մարզ 2006
Շէն-Ֆրանսիա Ատամնաբուժական կաբինետի հիմնում Շիկահող և հարակից համայնքներ, Սյունիքի մարզ 2006
ICCO, EED Խմելու ջրի համակարգի վերականգնում Նռնաձոր, Մեղրիի շրջան, Սյունիքի մարզ 2006
EED Արևային տաքացուցիչների տեղադրում 11 համայնքներում 2006
SDC Տնկարանի հիմնում Ջրաբեր, Կոտայքի մարզ 2006
ICCO Աջակցություն օթևանատների ծրագրին Ծափաթաղ և Արեգունի, Գեղարքունիքի մարզ 2006
ICCO Ձեռագործության ուսուցում կանանց համար Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2006
KASA Համայնքային կենտրոնի կառուցում Լուսակն, Արագածոտնի մարզ 2006
Շէն-Ֆրանսիա Բացօթյա խաղահրապարակի կառուցում Պտղավան, Տավուշի մարզ 2006
Շէն-Ֆրանսիա, Ցյուրիխի քաղաքապետարան Համակարգիչների տրամադրում գյուղական դպրոցներին Մարտակերտ, Ասկերան, Հադրութ, Շուշի (ԼՂՀ) 2006
Շէն-Ֆրանսիա Մանկական ամառային ճամբար Եղնաջուր, Շիրակի մարզ 2006
ICCO Անվճար իրավաբանական խորհրդատվություն գյուղական բնակչությանը Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններ, Գեղարքունիքի մարզ 2006
ICCO Արվեստի դպրոցի գազաֆիկացում Ճամբարակ, Գեղարքունիքի մարզ 2006
ICCO Խմելու ջրի համակարգի վերականգնում Մեծ Մասրիկ, Կախակն, Տորֆավան համայնքներ, Գեղարքունիքի մարզ 2006
ICCO, EED Հողերի հարստացում և ոռոգման համակարգի կառուցում Շենիկ, Արագածոտնի մարզ 2006
«Աբրիս» ակումբ, Ֆրանսիա Խմելու ջրածի կառուցում Սիփան, Արագածոտնի մարզ 2005
DFID Համայնքային կենտրոնի կառուցում Լուսակն, Արագածոտնի մարզ 2005
Վորլդ Վիժն և համայնք 50 երեխայի համար նախատեսված մանկապարտեզի վերանորոգում Սյունիք, Սյունիքի մարզ 2005
Մասնավոր նվիրատվություն Ջրագծի կառուցում Սեմյոնովկա, Գեղարքունիքի մարզ 2005
KASA, EED Համայնքային համապարփակ զարգացում Այրում, Լոռու մարզ 2004-2006
FAO Լեռնային շրջանների կայուն զարգացում (փորձնական ծրագիր) Արագած, Արագածոտնի մարզ 2004
«Աշխարհի մանուկներ», Փարիզ Էլեկտրականության անցկացում գյուղական համայնքների դպրոցներում Եղնաջուր, Շիրակի մարզ Նոյեմբերյան, Տավուշի մարզ 2004
«Աբրիս» ակումբ, Ֆրանսիա Ջրահեռացման համակարգի կառուցում Սպիտակ, Լոռու մարզ 2004
SDC, Շվեյցարիա Ջրվեժի անտառի վերականգնում, ուսումնասիրություն և տնկարանի հիմնում Ջրվեժ, Կոտայքի մարզ 2004
«Աբրիս» ակումբ, Ֆրանսիա Ջրագծի կառուցում Ամրակից, Լոռու մարզ 2004
«Աշխարհի մանուկներ», Մարսել, Ֆրանսիա Խմելու ջրի ջրամբարի կառուցում Ուջան, Արագածոտնի մարզ 2004
Հացագործյանների ընտանիք, Ֆրանսիա Խմելու ջրի համակարգի կառուցում Պտղավան Տավուշի մարզ 2004
Etoile Entraide, Ֆրանսիա Խմելու ջրի համակարգի կառուցում Խաչակապ, Լոռու մարզ 2004
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն Անտառների հատման հետևանքով առաջացած էկոլոգիական խնդիրների վերաբերյալ փաստագրական ֆիլմի ստեղծում Երևան 2004
KASA/Freres de Nos Freres, Շվեյցարիա Խմելու ջրի համակարգի կառուցում Ջրաշեն, Լոռու մարզ 2004
Նորմանդիայի հայերի միություն, Ֆրանսիա Մանկական ճամբարի տարածքի վերանորոգում Եղնաջուր, Շիրակի մարզ 2004
Ցյուրիխի կանտոն, Շվեյցարիա և Շէն-Ֆրանսիա 200 համակարգիչների տրամադրում դպրոցներին Համայնքային դպրոցներ 2004
KASA , Armenianos, Շվեյցարիա Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրեր (Արտենի-Արգինա ճանապարհի կառուցում, դպրոցի ջեռուցման համակարգի կառուցում, խմելու ջրի ջրավազանի կառուցում, դպրոցի կահավորում) Արգինա, Արմավիրի մարզ 2003
ICCO, Հոլանդիա Կենսամակարդակի բարձրացում անվտանգ սննդի և աղետների դեմ պաշտպանվածության միջոցով Վարդենիսի և Ճամբարակի տարածաշրջաններ, Գեղարքունիքի մարզ 2003
DFID, Մեծ Բրիտանիա 25 հա դեզձի այգու հիմնում Այրում, Լոռու մարզ 2003
USDA-ի ներկայացուցչությունը Հայաստանում Աջակցություն կարտոֆիլի սերմ արտադրողներին Վանաձոր, Լոռու մարզ 2003
Երկիր և Մշակույթ, ԱՄՆ Արևային 2 չորանոցի կառուցում Այրում, Լոռու մարզ 2003
KASA , Armenianos, Շվեյցարիա Արևայի չորանոցի կառուցում Արգինա, Արմավիրի մարզ 2003
EED, ICCO, KASA Համայնքային համապարփակ զարգացման մոդելի իրագործում Արգինա, Բաղրամյանի տարածաշրջան, Արմավիրի մարզ 2002-2007
SDC, EPER Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացում 2002-2004
EED, ICCO 60 հա ծիրանի այգու հիմնում, համայնքի մոբիլիզացում, սոցիալական ծրագրեր Արգինա, Արմավիրի մարզ 2002-2004
Memoire et Culture/Amicale Armenienne, Ֆրանսիա Խմելու ջրի համակարգի կառուցում Դավիթաշեն, Արագածոտնի մարզ 2002
DFID Օրաթերթերի մատակարարում հեռավոր գյուղական համայնքներին 50 համայնք Տավուշի և Գեղարքունիքի մարզերում 2002
Համաշխարհային Բանկ Համայնքի մոբիլիզացում և ուսուցում պատմական ժառանգության վերաբերյալ Գոշ, Տավուշի մարզ և Տաթև, Սյունիքի մարզ 2002
UNDP 60 մեղվափեթակների տրամադրում կարիքավոր գյուղացիներին Ամասիա, Շիրակի մարզ 2002
EPER, EED, ICCO, KASA Համայնքային համապարփակ զարգացման մոդելի իրագործում Լուսակն, Արագածոտնի մարզ 2001-2006
EPER, Շվեյցարիա Ուսումնասիրություն`ծծումբի պարունակությունը չորացված մրգերի մեջ Երևան 2001
IFAD Գյուղական փոքր և միջին բիզնեսի խթանման «Անիվ» Հիմնադրամի հիմնում Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Սյունիքի, Տավուշի, Վայոց Ձորի մարզեր 2001
EPER, Շվեյցարիա Օրգանական ծիրանի այգու հիմնում Լուսակն, Արագածոտնի մարզ 2001
Քրիստոնեական Օգնություն, Մեծ Բրիտանիա Երաշտի հետևանքների վերացում Շիրակի մարզ 2001
USDA Օգնություն չորացված լոլիկ արտադրողներին Արագածոտնի մարզի գյուղեր 2000
Շէն-Ֆրանսիա Առաջին օգնության բուժկետի կառուցում Գուսանագյուղ, Շիրակի մարզ 2000
Բալաքյան Հիմնադրամ/Շէն-Ֆրանսիա Առաջին օգնության բուժկետի կառուցում Եղնաջուր, Շիրակի մարզ 2000
«Փրկենք երեխաներին», ԱՄՆ Խմելու ջրի ջրամբարի կառուցում Հայկաձոր, Շիրակի մարզ 2000
«Փրկենք երեխաներին», ԱՄՆ Դպրոցի շենքի վերանորոգում Չքնաղ, Արագածոտնի մարզ 2000
EED (նախկին EZE), Գերմանիա/Քրիստոնեական Օգնություն, Մեծ Բրիտանիա/ICCO, Հոլանդիա Արևային չորանոցի կառուցում պտուղ/բանջարեղենի վերամշակման համար Լուսակն և 5 հարակից համայնքներ 2000
Թուֆենկյան Հիմնադրամ, ԱՄՆ “Բալբաս” ցեղատեսակի ոչխարների բուծում եկամտի ստացման նպատակով Սպիտակաշեն, ԼՂՀ 2000
Թուֆենկյան Հիմնադրամ, ԱՄՆ Մանկական ամառային ճամբարի հիմնում Եղնաջուր, Շիրակի մարզ 2000
IFAD Աջակցություն բնապահպանական Հկ-ներին Վահագնաձոր, Լոռու մարզ 2000
IFAD/Սննդի համաշխարհային ծրագիր Մանկապարտեզի վերակառուցում Մարալիկ, Շիրակի մարզ 1999
Հայ Օգնության Ֆոնդ, ԱՄՆ Աջակցություն մանկական ճամբարին Եղնաջուր, Շիրակի մարզ 1999
Շէն-Ֆրանսիա Աջակցություն մանկական ճամբարին Եղնաջուր, Շիրակի մարզ 1999
Սննդի Համաշխարհային Ծրագիր Աջակցություն մանկական ճամբարին Եղնաջուր, Շիրակի մարզ 1999
Թուֆենկյան Հիմնադրամ, ԱՄՆ Աջակցություն մանկական ճամբարին Եղնաջուր, Շիրակի մարզ 1999
IFAD Համայնքային զարգացման 60 ծրագիր Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզեր 1998-2000
Քրիստոնեական Օգնություն, Մեծ Բրիտանիա Մրգերի վերամշակման միավոր Դավիթ-Բեկ, Ագարակ, Սյունիքի մարզ 1998
Քրիստոնեական Օգնություն, Մեծ Բրիտանիա Արևային չորանոցների կառուցում ք. Մեղրի, գ. Նռնաձոր Մեղրիի տարածաշրջան, Սյունիքի մարզի 3 համայնքներ 1997
Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան «Կլոր Սեղան» և Շէն-Ֆրանսիա Գյուղի վերականգնում Եղնաջուր, Շիրակի մարզ 1997
Համաշխարհային Բանկը Մայր Աթոռ ս, Էջմիածնի միջոցով 3 տների կառուցում վերաբնակեցվածների համար Եղնաջուր, Շիրակի մարզ 1996
UNDP Բուժկետի վերանորոգում Ն. Խնձորեսկ, Սյունիքի մարզ 1995
Շէն-Ֆրանսիա Բազմազավակ 5 ընտանիքների նորակառույց տների նվիրատվություն Ն. Խնձորեսկ և Խոզնավար, Սյունիքի մարզ 1994
Շէն-Ֆրանսիա Միջոցների տրամադրում գյուղատնտեսությամբ զբաղվելու համար Եղնաջուր, Շիրակի մարզ 1992
Մասնավոր նվիրատվություն, Շէն-Ֆրանսիա Գյուղի վերականգնում Նռնաձոր, Մեղրիի տարածաշրջան, Սյունիքի մարզ 1992
Մասնավոր նվիրատվություն սփյուռքից Մարդասիրական օգնություն Երկրաշարժի գոտի 1989-1991
Մասնավոր նվիրատվություն 17 տների կառուցում փախստական ընտանիքների համար Ստեփանակերտ, ԼՂՀ 1988



Projects implemented on IFAD Funding



.........................................................................
Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization