Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Այգեձորի հանդիսությունների սրահի հանդիսավոր բացումը  Բաժանորդագրված թերթերն այս հեռավոր գյուղի տեղեկատվության միակ աղբյուրն են  Բնապահպանական կրթությունը մշտապես ուղեկցվում է պրակտիկ գործերով  Նորակերտի համայնքային կենտրոնի բացման արարողությունը  Բարձրորակ կարտոֆիլի առատ բերք  Շեն-Ֆրանսիայի կողմից կահավորված ատամնաբուժական սենյակներից մեկը  Այժմ Հայաստանի ամենաչքավոր համայնքներից մեկի` Ճամբարակի 30 կանայք գումար են վաստակում ձեռագործության միջոցով  Առաջին նորածինը Շեն-Ֆրանսիայի կողմից վերանորոգված հիվանդանոցում  Կալավանում նույնպես կա ժամանակակից ատամնաբուժարան

«Անիվ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն

Գյուղական համայնքներում փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման նպատակով 2000թ. Շենը նախաձեռնեց փոխատվական ծրագիր` գյուղերում փոքր և միջին բիզնեսի խթանման «Անիվ» Հիմնադրամի (www.aniv.am) միջոցով: «Անիվի» ֆինանսական միջոցները գոյացել էին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի «Գյուղական համայնքների տնտեսական զարգացման ծրագրի» կողմից Հայաստանի կառավարության` Շենին տրամադրած փոխառությունից: Մենք փոխառուներին առաջարկում էինք խորհրդատվություն և տեխնիկական աջակցություն, ինչպես նաև վերահսկում` հետագա խնդիրներից խուսափելու համար:

Այս շրջանառու ֆոնդի նպատակն էր աշխատատեղերի ստեղծումն ու Հայաստանից արտագաղթողների թվի նվազեցումը` գյուղական ձեռնարկություններին տրամադրելով վարկեր մինչև 15000 ԱՄՆ դոլարի չափով` գյուղմթերքի վերամշակման, փոքր և միջին ձեռնարկությունների և ծառայությունների ստեղծման համար:

Ամենաաղքատ համայնքների բնակիչները, որոնց համար բանկային վարկերը բարձր տոկոսադրույքի և գրավի խիստ պահանջների պատճառով հասու չէին, կարող էին դիմել «Անիվ» Հիմնադրամին: «Անիվ» Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում էր Շիրակի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում`մինչև 2005 թվականը տրամադրելով 350 վարկ` 3.4 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, 12% տարեկան տոկոսադրույքով և 3 տարի ժամկետով, որի արդյունքում բացվել է 1500 աշխատատեղ:

2006 թվականին Հայաստանի Կառավարությունը որոշում կայացրեց այն մասին, որ հիմնադրամներն այլևս չեն կարող վարկեր տրամադրել և պետք է գրանցեն ունիվերսալ վարկային կազմակերպություններ` վարկային գործունեություն ծավալելու համար: «Անիվ» Հիմնադրամը 2008 թվականին դիմեց ՀՀ Կենտրոնական Բանկին «Անիվ» ունիվերսալ վարկային կազմակերպության գրանցման համար: Այժմ ՈՒՎԿ-ն գործում է Սյունիքի, Արագածոտնի և Տավուշի մարզերում:

2009 թվականին «Հազարամյակի Մարտահրավերներ-Հայաստան» Հիմնադրամի և «Անիվ» ՈՒՎԿ միջև կնքվեց համաձայնագիր ՀՄՀՀ-ի վարկային բաղադրիչի իրագործման համար: Վարկային այս բաղադրիչը ՀՄՀՀ-ի` «Ջրից դեպի Շուկա» ծրագրի բաղկացուցիչ մասն է կազմում և նպատակ ունի տեխնիկական օգնություն ցուցաբերել ֆերմերներին` գիտելիքների և նոր տեխնալոգիաների փոխանցման, ինչպես նաև շահառու ֆերմերներին գյուղատնտեսական վարկեր տրամադրելու միջոցով:



Փոքր Հիդրոկայան Տավուշի մարզում` կառուցված «Անիվ»-ի վարկի շնորհիվ:



«Անիվի» վարկով Հայկ Իսախանյանի արտադրած կաղնու տակառնեը մեծ պահանջարկ ունեն:



Սամվել Հունանյանն իր երկրորդ վարկն է ստացել «Անիվ»-ի կողմից Ստեփանավանում շվեցարական պանրի արտադրանքն ավելացնելու նպատակով:


.........................................................................
Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization