Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Ավազանի նախաձեռնող խմբի հանդիպումը բարերարի հետ  40 հա օրգանական ծիրանի այգի  Բնապահպանական կրթությունը մշտապես ուղեկցվում է պրակտիկ գործերով  Կարտոֆիլի սերմ արտադրողների ասոցիացիայի ժողով Վարդենիսում  2010 թվականի աշնանը համայնքներին կնվիրաբերվի 30000 կաղնի  Նորակերտի համայնքային կենտրոնի բացման արարողությունը  Ինչեր կարելի է պատրաստել փայտից, թելերից կամ թղթից  Արագած գյուղի պարի խմբի ելույթը  Օրանժ Արմենիայի տնօրեն պարոն Բ. Դյութուան Նոյեմբերյանի նորաբաց համակարգչային կենտրոնում

Համայնքային զարգացում և սոցիալական ծրագրեր

Շենի` որպես նորաստեղծ հասարակական կազմակերպության, առաջին ծրագիրը Ստեփանակերտում 17 տների կառուցումն էր 1988թ.-ի Սումգայիթի ջարդերից մազապուրծ եղած հայ փախստականների համար:

Սովետական Միության փլուզմանը հաջորդած տնտեսական ճգնաժամը հանգեցրեց բազմաթիվ համայնքների աղքատացման: Մեր գործընկերների (Շէն-Ֆրանսիա, IFAD, Եկեղեցիների Համաշխարհային Խորհրդի հայաստանյան ՙԿլոր սեղան՚ Հիմնադրամ, Cristian Aid, EED, ICCO, EPER, Oxfam Novib, UNDP, USDA, եվրոպական ու ամերիկյան այլ դոնոր կազմակերպություններ) ֆինանսական աջակցությամբ մենք հաջողությամբ ավարտին ենք հասցրել շուրջ 350 համայնքային ծրագիր` ուշադրության կենտրոնում պահելով հատկապես երկրաշարժից տուժած, փախստականներով բնակեցված և հեռավոր գյուղական համայնքները:


Համայնքային կենտրոններ Լուսակնում և Դարանակում

Ցանկացած համայնքում մեր առաջին քայլն է համայնքի անդամներին մոբիլիզացնել, նրանց օգնել կազմակերպվել, աջակցել պոտենցյալ առաջնորդներին` նրանց փոխանցելով համապատասխան տեղեկատվություն և գիտելիքներ: Ձևավորված համայնքային Նախաձեռնող Խմբերը (ՆԽ) ակտիվ դերակատարություն ունեն կարիքների մասնակցային գնահատման, պլանավորման, ծրագրերի իրագործման և գնահատման, ինչպես նաև դրանց հետագա պահպանման և շահագործման գործում: Որոշ համայնքներում ՆԽ տեղական սոցիալական զարգացման հիմնադրամների ստեղծման հիմք են հանդիսացել:


Համայնքային կենտրոն` կառուցված Նորակերտում: Մանկապարտեզների վերագործարկումն առաջնահերթություն է:

Շենը կարևոր է համարում անապահով ընտանիքների երեխաների կրթությունն ու ժամանցի կազմակերպումը: 1999թ.-ից ի վեր Շիրակի մարզի Եղնաջուր գյուղում մենք հիմնադրել ենք երեխաների ժամանցի կենտրոն, որը հույս ունենք վերածել ամենամյա ամառային ճամբարի` աշխարհասփյուռ հայ մանուկների համար: Ամեն տարի Շիրակի մարզի 150 երեխաներ վայելում են Եղնաջուրի թարմ օդն ու առողջ սնունդը, զբաղվում են սպորտով: Երեխաներին հյուրընկալելու համար վերանորոգվել է դպրոցի շենքը:


Դպրոցի և ամառային ժամանցի կենտրոնի վերանորոգված շենքը Եղնաջուրում

Շատ համայնքներում երիտասարդները կատարում են միայն սեզոնային աշխատանք: Նրանց ժամանցը ավելի արդյունավետ և առողջարար դարձնելու նպատակով Շենը կառուցում և վերանորոգում է համայնքային մարզադահլիճներն ու սպորտային հրապարակները: Մի շարք համայնքներում մեր փորձը ցույց է տալիս, որ այս նախաձեռնությունը կտրուկ փոխում է համայնքի կյանքը: Գյուղական համայնքներում մարզադահլիճների և խաղահրապարակների զարգացման մեկ այլ փաստարկ է այն, որ դպրոցահասակ երեխաները չունեն սպորտային որևէ գույք, և այդ իսկ պատճառով, զրկված են կյանքի տարրական ուրախություններից: Բոլոր այն համայնքներում, որտեղ Շենը աջակցում է սպորտի զարգացմանը, մենք դպրոցահասակ երեխաների մտածելակերպում դրական փոփոխություններ ենք նկատում: Արգինա, Քարաբերդ և Պտղավան համայնքներում արդեն երեխաները հանրապետության մասշտաբով բացառիկ հաջողությունների են հասել:


Քարաբերդի դպրոցականները վայելում են իրենց նոր վերանորոգված մարզադահլիճը:Նորակառույց բացօթյա խաղահրապարակը ծառայում է ոչ միայն սահմանամերձ Պտղավան համայնքի երիտասարդներին, այլ նաև հարևան համայնքներին

Խմելու ջուրը Հայաստանի շատ համայնքներում գերակա խնդիր է: Բազմաթիվ պատճառներից մեկը խողովակաշարերի անմխիթար վիճակն է: Հին և ժանգոտված խողովակները ջրի արտահոսքի պատճառ են հանդիսանում, և աղբյուրի ջուրը բնակչությանը չի հասնում: Խողովակաշարերի վերականգնումը և ջրի արտահոսքի կանխումը Շենի գործունեության հիմնական ուղղություններից է:


Երկրաշարժից հետո նախկին Սովետական Միության երկրները օգնության ձեռք մեկնեցին տուժած բնակչությանը: Բայց հաճախ շտապողականության պատճառով նրանք որոշ տեղեր բացթողումներ ունեցան կամ անտեսեցին իրենց կառույցների որակը: Առաջին երկու նկարներում կարող եք տեսնել ջրահեռացման խողովակների բացակայությունը Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի (հայտնի գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի ծննդավայրը) հենց կենտրոնական մասում և, իհարկե, արդեն ավարտուն ծրագիրը:


Գյուղական բուժկետերի կառուցումը կամ նորոգումը, կահավորումն ու սարքավորումների տրամադրումը, ինչպես նաև բուժանձնակազմի վերապատրաստումը միշտ հանդիսացել է առաջնահերթություն:


Վերանորոգված բուժկետ Ն. Բազմաբերդում:



Մանրամասների համար այցելեք Ծրագրեր և Կարող եք աջակցել էջեր:


.........................................................................
Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization