Գլխավոր : Սոցիալական : Տնտեսական : Գլուղական վարկեր : Բնապահպանական : M4P Մեղրի : ՓԵՎԾ : Ավարտված ծրագրեր : Կարող եք աջակցել : Հրապարակումներ : Միացեք մեզ  




Նորություններ


2 սեպտեմբերի, 2010թ.

Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ: Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:

Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:

Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:

Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::




9 օգոստոսի, 2010թ.

Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:

Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:

Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:



Երեխաները վաղուց էին սպասում Նոյեմբերյանի համակարգչային կենտրոնի բացմանը  Նորակերտի համայնքային կենտրոնում առաջին միջոցառումը  Ն.Բազմաբերդի նորոգված բուժամբուլատորիան  Փամբակում ջրահավաքները լավ են կառուցված  Բարձրորակ կարտոֆիլի առատ բերք  Այս ջերմատան արտադրանքը բազմաթիվ սպառողներ ունի Երևանում  Կարտոֆիլի սերմ արտադրողների ասոցիացիայի ժողով Վարդենիսում  Նորակերտի համայնքային կենտրոնի առաջին օրը  Օրանժ Արմենիայի տնօրեն պարոն Բ. Դյութուան Նոյեմբերյանի նորաբաց համակարգչային կենտրոնում

Եկամուտների ավելացմանն ուղղված ծրագրեր գյուղական համայնքներում

Մեր ռազմավարությունն է աջակցել առավելագույն թվով շահառուների` մեր տրամադրության տակ եղած սահմանափակ միջոցներով: Հետևաբար, մենք խրախուսում ենք այն ծրագրերը, որոնք շահութաբեր կլինեն ողջ համայնքի համար: Մենք հավատում ենք, որ խոցելի համայնքների բարեկեցությանն ուղղված մեր լավագույն ներդրումը կլինի նրանց օգնել կայունություն ձեռք բերել և ինքնուրույն հոգալ իրենց կարիքները:

Նոր ռազմավարություն այգիների հիմնման հարցում Զարգացման որոշակի ճանապարհ անցնելուց հետո Շենը միշտ հետադարձ գնահատող հայացք է նետում, վերլուծում անցած ուղին, ճշգրտում իր գործունեության ապագա ուղղությունները: Նման վերագնհատման արդյունքում որոշվեց վերանայել անօգտագործելի հողերի վրա այգիների հիմնման ռազմավարությունը: Այսպես, 1999թ. ի վեր Շենի գործունեության կարևոր մասը կազմում էր պահուստային հողերի վրա պտղատու այգիների հիմնումը` սպասվելիք շահույթը միմիայն համայնքային նպատակների համար ծախսելու պայմանով:

Սակայն, զարգացումների արդյունքում ավելի նպաստավոր պայմաններ ստեղծվեցին գյուղական ձեռներեցության խթանման համար, և Շենը նպատակահարմար գտավ աջակցել այն անհատ ֆերմերներին, ովքեր ունեն ցանկություն, սակայն չունեն բավարար միջոցներ այգիներ հիմնելու համար: Հայաստանում դեռևս կան հողեր, որոնք չեն մշակվում խիստ աղքատ լինելու կամ ոռոգման բացակայության պատճառով: Այն համայնքներում, որտեղ կա ներուժ մասնավոր այգեգործությունը խթանելու համար, Շենը աջակցում է ֆերմերներին մելիորացնելով նրանց քարքարոտ ու աղքատ հողերը, կառուցելով կամ նորոգելով ոռոգման համակարգերը:

Հետևյալ համայնքներում կկատարվեն մելիորացման աշխատանքներ. Բերդավան` 35 հա, Այրում` 70 հա, Շենիկ` 30 հա, Կոթի` 100 հա, Բաղանիս` 80 հա, Ոսկեվան` 70 հա, Լուսակն` 100 հա:


Քարհավաք

Սերմնաբուծությունը` շահութաբեր ձեռնարկ. Լինելով բարձր լեռնային գոտի, Վարդենիս-Ճամբարակ տարածքը ավանդաբար եղել է կարտոֆիլի մշակության կենտրոն: Մասնագետների գնահատմամբ մարզի այս տարածքը լավագույն բնակլիմայական պայմաններ ունի կարտոֆիլի սերմնաբուծությունը զարգացնելու համար, քանի որ ցրտաշունչ կլիման բույսը դարձնում է դիմացկուն, զերծ է պահում հիվանդություններից ու վնասատուներից: Այդ է պատճառը, որ ենթակառուցվածքների վերականգնման, սոցիալական խնդիրների լուծմանը զուգընթաց Շենը կարտոֆիլի սերմնաբուծությունը առաջարկեց տեղացիներին որպես եկամտի ստացման միջոց` կազմակերպելով անհրաժեշտ մասնագիտական դասընթացներ:

Օթևանատներ` Սևանա լճի ափին. Ամառային ամիսներին Ծափաթաղ, Փամբակ և Շորժա գյուղերում գործել են այն օթևանատները, որոնք ստեղծվել էին 2008թ.-ին: 2009թ.-ին համապատասխան դասընթաց անցնելուց հետո տարածքի ևս 6 ընտանիք ներգրավվեց այս ծրագրում: Այս պիլոտային ծրագրի փորձը ցույց է տալիս, որ հովեկներին ամառային օթևանատների վարձակալությամբ տրամադրումը շահութաբեր գործ է:


Հանգիստը Սևանի ափին արդեն մատչելի է բոլորի համար


Ճամբարակում վերածնվում է ձեռագործությունը. Ճամբարակի և հարակից գյուղերի կանանց եկամուտների ավելացմանն ուղղված ասեղնագործության ուսուցման ծրագիրը հաջողությամբ ավարտվեց: Ծրագիր, որը սկսվել էր 2005թ.-ին, կարող է հանդիսանալ կայունության լավ օրինակ: Ծրագրին մասնակցած մի խումբ կանայք հիմնել են ՙԹելերի աշխարհ՚ ՍՊԸ, որը տեղական բնակչությունից պատվերներ է ընդունում, կազմակերպում է ձեռագործության համար անհրաժեշտ նյութերի վաճառք, հանդիսանում է օրինակելի հարկատու:


Ճամբարակի ասեղնագործության դպրոցը կայացել է:





Արևային չորանոցներ Սարդարապատ և Արգինա գյուղերում




Ծիրանի այգի Արագածոտնի մարզի Լուսակն համայնքում, 2003, 2007, 2009



Եթե ցանկանում եք ձեր մասնակցությունն ունենալ գյուղական համայքների եկամուտների ավելացմանն ուղղված գործունեությանը, Միացեք մեզ:


.........................................................................
Copyright © 1999 - 2010 Shen Non-Governmental Organization