 |
Նորություններ
2 սեպտեմբերի, 2010թ.
Սեպտեմբերի 1-ին տեղի ունեցավ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի համայնքային կենտրոնում տեղակայված համակարգչային կենտրոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Ծրագրի իրագործմանն իր աջակցությունն է բերել Օրանժ Արմենիա ընկերությունը` ապահովելով անհրաժեշտ համակարգչային տեխնիկա և գերարագ ինտերնետ:
Կենտրոնի տարածքը հիմնանորոգվել և կահավորվել է Շենի և համայնքի համատեղ ջանքերով: Բարեկարգվել է նաև նույն շենքում գտնվող գյուղի բուժկետը:
Սեպտեմբերի 1-ի առթիվ գյուղի առաջին դասարանցիները նվերներ ստացան Օրանժ Արմենիա ընկերությունից, իսկ նույն կենտրոնում տեղակայված գրադարանը ստացավ 300 կտոր գեղարվեստական գրականություն, որը հավաքվել էր Օրանժի և Շենի աշխատակիցների ջանքերով:
Բացման արարաողությանը մասակցում էին Ֆրանս Տելեկոմ/Orange Խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գծով գործադիր տնօրեն
Մարկ Ֆոսիեն, Օրանժ Արմենիա ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան, Շէն-Ֆրանսիայի ներկայացուցիչ Հրայր Հրաչյանը, գյուղի ողջ հասարակությունը:
Բացումից անմիջապես հետո գյուղի բնակիչ, բարձր որակավուոմ ունեցող ՆՏ մասնագետ Երվանդը սկասեց իր աշխատանքը` համակարգելով համակարգչային կենտրոնի գործունեությունը::
9 օգոստոսի, 2010թ.
Օրերս Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում Շեն ԲՀԿ-ի կողմից անցկացվեց սեմինար-դաշտային օր` "Օրգանական գյուղատնտեսություն և շրջակա միջավայրի պահպանություն" թեմայով: Սեմինարը կազմակերպվեց ՄԱԶԾ-ի Հայաստանյան գրասենյակի Գլոբալ Էկոլոգիական Հիմնադրամ (ԳԷՀ) փոքր դրամաշնորհների ծրագրով իրականացվող "Հողային ռեսուրսների կայուն օգտագործմանն ու կենսաբազմազանության պահպանությանն ուղղված փորձի ներդրում Գեղարքունիքի մարզի Դպրաբակ համայնքում" ծրագրի շրջանակներում: Ուսուցումը նախատեսված էր Ճամբարակի տարածաշրջանի 6 համայնքների 7-11 դասարանի աշակերտների համար: Սեմինար-դաշտային օրն անցկացվեց Դպրաբակի համայնքային օրգանական այգու տարածքում և նպատակ էր հետապնդում Դպրաբակի ու հարևան համայնքների երիտասարդ սերնդին ներկայացնել համայնքային միավորի ստեղծման տիպային ծրագրի օրինակը:
Սեմինարի ընթացքում Շեն ԲՀԿ մասնագետների կողմից ներկայացվեցին զեկույցներ` Օրգանական գյուղատնտեսությունը որպես հեռանկարային ուղություն, կենսահումուսի արտադրություն և կոմպոստի կույտի պատրաստման եղանակը, ընտանի կենդանիների հիվանդությունների ախտորոշման մեխանիզմները թեմաներով: Սեմինարի երկրորդ մասում բոլոր մասնակիցների անմիջական մասնակցությամբ համայնքային այգու տարածքում պատրաստվեց կոմպոստի կույտ, որտեղ օգտագործվեցին կալիֆոռնիական կարմիր որդեր:
Դպրաբակի համայնքային այգու պիլոտային ծրագրի օրինակը ոչ միայն կնպաստի համայնքների կայունացմանը և սոցիալական վիճակի բարելավմանը այլ նաև անուղղակի կերպով գյուղաբնակ երիտասարդներին ավելի սերտ կապերով կկապի բնակավայրի հետ:
|
 |
 |
 |
| Ծրագիրը |
Վայրը |
Պահանջվող գումարը Եվրոյով |
Ակնկալվող արդյունքը |
Կարգավի- ճակը |
| Ամառային ճամբար Շիրակի մարզի անապահով ընտանիքների երեխաների համար | գ. Եղնաջուր, Շիրակի մարզ | 5,000 տարեկան | Յուրաքանչյուր տարի 250 երեխաներ իրենց արձակուրդները անվճար կանցկացնեն առողջ միջավայրում |
| | Աջակցություն Օրգանական Մթերք Արտադրողների և Սպառողների Ասոցիացիային | ք. Երևան | 5,000 | Կազմակերպությունը Հայաստանում կներկայացնի օրգանական գյուղատնտեսության գաղափարը |
| | Խաղահրապարակի կառուցում | գ. Բերդավան, Տավուշի մարզ | 5,000 | Խաղահրապարակը կծառայի հարակից 3 համայնքների երիտասարդությանը |
| | Դպրոցի շենքի վերանորոգում | գ. Արևշատ, Շիրակի մարզ | 7,000 | Ծրագիրը հնարավորություն կտա առավել արդյունավետ դարձնել ուսումնադաստիարակչական գործընթացը |
| | Համայնքային կենտրոնի վերակառուցում | գ. Ավազան, Գեղարքունիքի մարզ | 55,000 | Ավազան համայնքը կունենա հավաքույթների և հանդիսությունների վայր: Համայնքային կենտրոնի շենքում կտեղակայվի նաև համայնքի գրադարանը |
| | Համայնքային կենտրոնի վերանորոգում | գ. Ջաղացաձոր, Գեղարքունիքի մարզ | 25,000 | Ջաղացաձոր համայնքը հավաքույթների վայր կունենա: Այսրտեղ կգործեն նաև տարբեր մշակութային խմբակներ |
| | Համայնքային կենտրոնի վերանորոգում | գ. Արփունք, Գեղարքունիքի մարզ | 13,000 | Համայնքը հավաքույթների վայր կունենա: Այսրտեղ կբացվեն նաև տարբեր մշակութային խմբակներ |
| | Համայնքային կենտրոնի վերանորոգում | գ. Առափի, Շիրակի մարզ | 9,500 | Համայնքը կունենա հավաքույթների վայր, ինչը համայնքային ինտեգրման նոր հնարավորություննր կընձեռի |
| | Համայնքային կենտրոնի վերանորոգում | գ. Կաքավաձոր, Արագածոտնի մարզ | 15,000 | Համայնքը հավաքույթների և ժողովների վայր կունենա: Այստեղ կտեղակայվի նաև համայնքային գրադարանը |
| | Համայնքային կենտրոնի վերանորոգում | գ. Նոր Եդեսիա, Արագածոտնի մարզ | 21,000 | Համայնքը կունենա հավաքույթների, ինչպես նաև համակարգչային դասընթացներ կազմակերպելու վայր |
|
|
 |