
Պոլիէթիլենային խողովակների գնման բաց մրցույթ
Ծածկագիր՝ Լու/1-ОТ-1
Սույնով «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ «Շեն» ԲՀԿ) հայտարարում է մրցույթ խմելու ջրի ջրագծի համար անհրաժեշտ պոլիէթիլենային խողովակների գնման նպատակով:
Գնումն իրականացվելու է «Յալկեզեան» հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Գեղարքունիքի մարզի Լուսակունք բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցման աշխատանքներ» ծրագրի շրջանակում։
Մրցույթի անհրաժեշտ պայմաններ
Մրցույթին կարող են մասնակցել պոլիէթիլենային խողովակների ներկրմամբ, արտադրությամբ և վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները, որոնք սնանկ չեն ճանաչվել կամ չեն գտնվում սնանկության վարույթում, չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, որի համար պատկան մարմինների կողմից նախաձեռնվել է վարույթ:
Ձեռք բերվող խողովակների տեխնիկական պահանջներ
Պահանջվող խողովակների նվազագույն տեխնիկական նկարագիրը ներկայացված է ստորև․• Քանակը՝ 850 ԳԾՄ
• Տեսակը՝ Պոլիէթիլենային խողովակ PN12.5
• Տրամագիծը՝ D160մմԳինը և կիրառվող հարկային և մաքսային արտոնությունները
Խողովակների գինը պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի։
Պահանջված խողովակները մատակարարի կողմից պետք է տեղափոխվեն ՀՀ Գեղարքունիքի մարզ գ․ Լուսակունք, և արժեքը պետք է ներառի նաև տեղափոխման ծախսերը:
Վավերականությունը
Ներկայացված գնառաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն մեկամսյա ժամկետում։
Մատակարարման ժամանակացույցը
Մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։
Առաջարկի ներկայացման կարգը
Մրցույթի հայտով ներկայացվող գնառաջարկը և առաջարկվող ապրանքի տեխնիկական նկարագիրը բնութագրող փաստաթուղթը անհրաժեշտ է ներկայացնել «Շեն» ԲՀԿ հետևյալ էլեկտրոնային հասցեով` info@shen.am՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ Գնառաջարկ. Պոլիէթիլենային խողովակների գնում:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2025 թ. հունիսի 30-ը ժամը 12:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
«Շեն» ԲՀԿ, Նալբանդյան 110
Հեռախոս` 060 499005
Էլ-փոստ` shovhannisyan@shen.amՄրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթող կճանաչվի մրցույթի հրավերում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին բավարարող և նվազագույն գին/տեխնիկական հագեցվածություն ներառող առաջարկը: