Կաղամբի մշակության և արտադրության փորձագետ
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը փնտրում է ոլորտային փորձագետի կաղամբի մշակության վերաբերյալ ուսումնական նյութերի, սահիկաշարերի պատրաստման և տեսական ու գործնական դասընթացների անցկացման համար:
Աշխատանքային պարտականությունները․
Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ՝ կաղամբի մշակության և արտադրության խորհրդատվության վերաբերյալ
- Ուսումնական տեքստային նյութի պատրաստում (մինչև 10 էջ),
- Սահիկաշարի պատրաստում (2 տեսական + 1 գործնական),
- Գործնական/դաշտային պարապմունքի ուղեցույցի ստեղծում,
- Խորհրդատվական թերթիկի և սեզոնային օրացույցի ստեղծում։
Մանրամասն տեխնիկական առաջադրանքը կարելի է ներբեռնել ստորև։
Անհրաժեշտ հմտությունները․
- Ագրոնոմիայի կամ հարակից ոլորտի բուհական կրթություն,
- Կաղամբի տեսակների (սպիտակ, բրոկկոլի, ծաղկային և այլն) արտադրության գործնական փորձ,
- Ուսուցման կամ խորհրդատվության փորձ,
- Հայերենի գերազանց իմացություն, անգլերենը կդիտվի որպես առավելություն,
- Համակարգչային հմտություններ,
- Բարձր պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն, ըստ ծրագրի իրագործման վայրերի՝ ՀՀ բոլոր մարզերում դաշտային այցերի պատրաստակամություն։
Դիմելու կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները (CV) մինչև ս․թ․ մայիսի 06-ը career@shen.am էլ. հասցեով` վերնագրի դաշտում նվելով՝ Կաղամբի մշակության և արտադրության փորձագետ։
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։
Վերը նշված վերջնաժամկետից ուշ ներկայացված դիմումները չեն դիտարկվի։