Image
Լեռնավան բնակավայրի բուժկետի վերանորոգում
Սոցիալական զարգացում
|
Լեռնավան, Լոռի
Լեռնավանի բուժկետի ընդհանուր տարածքը 67․8 ք/մ է, սակայն գտնվում է խիստ ոչ բարվոք վիճակում: Աշխատող բուժքույրը գրագետ ու բանիմաց մասնագետ է, սակայն բուժական սարքավորումների և գույքի բացակայության պատճառով չի կարողանում պատշաճ կերպով սպասարկել գյուղի շուրջ 1650 բնակիչներին:
Համայնքը պատրաստակամ է աշխատուժ և ֆինանսավորում տրամադրել բուժկետի նորոգմանը, սակայն տրամադրած միջոցները չեն բավարարում աշխատանքները լիարժեք իրականացնելուն և կահավորելուն:
«Յալկեզեան» հիմնադրամի հովանավորության շնորհիվ իրականացնում ենք բուժկետի վերանորոգումը և շուտով Լեռնավաը կունենա նորոգված և կահավորված բուժկետ:
Հովանավոր
Յալկեզեան հիմնադրամ