Վառելիքի գնման բաց մրցույթ
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իր ծրագրերի շրջանակներում նախատեսում է ձեռք բերել պրեմիում տեսակի ավտոմոբիլային բենզին և դիզելային վառելիք:
Վառելիքը նախատեսվում է ձեռք բերել 2026 թվականի ընթացքում հետևյալ ծավալներով.
պրեմիում տեսակի բենզին՝ ամսական նվազագույնը 1500լ,
դիզելային վառելիք՝ ամսական նվազագույնը 100լ։
Գնումը կատարվում է մեկ լոտով։
Կից ներկայացվում է առաջարկի ձևաթուղթը, որը ներառում է վառելիքի պարտադիր տեխնիկական չափորոշիչները։
Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.
Գնառաջարկի ներկայացման վերջնաժամկետն է 2026թ․ փետրվարի 3-ը, ժամը 24։00,
Գնառաջարկը պետք է ներկայացնել կից ձևաթղթի վրա՝ լրացնելով աղյուսակի 3-րդ, 6-րդ և 7-րդ սյուները, կնքված, ստորագրված, հստակ ամսաթվով,
Գնառաջարկը պետք է ներկայացնել էլեկտրոնային եղանակով՝ ուղարկելով hzurabyan@shen.am էլեկտրոնային հասցեին՝ թեմա բաժնում նշելով «Գնառաջարկ_վառելիք»,
Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը կամ բենզալցակայանների իր ցանցում գործող օրվա գնի նկատմամբ առաջարկվող զեղչը պետք է գործի 10 (տասը) աշխատանքային օր՝ մինչև մրցույթը շահող առաջարկի ընտրությունը և գնառաջարկով ներկայացված պայմաններով պայմանագրի կնքումը։
Հատուկ նախապայմաններ.
Վաճառողը/մատակարարը վառելիքը պետք է տրամադրի կտրոններով, որոնք սպասարկվում են ՀՀ տարածքում գործող բենզալցակայաններում։
Վաճառողը/մատակարարը պետք է ունենա բենզալցակայաններ ՀՀ բոլոր համայնքներում։
Վաճառողը/մատակարարը պետք է ներկայացնի ՀՀ տարածքում իր կողմից սպասարկվող բենզալցակայանների ցանցի քարտեզը կամ ցանկը։
Գնահատման չափորոշիչներ
Ներկայացված գնառաջարկներից հաղթող է ճանաչվելու այն առաջարկը, որը համապատասխանում է ներկայացված տեխնիկական պայմաններին և տրամադրում է առավել ցածր գին։
Պայմանագիր
Հաղթող կազմակերպության հետ կկքնվի մատակարարման պայմանագիր 2026թ․ մատակարարումների համար, որը կսահմանի մատակարարվող վառելիքի գինը կամ զեղչը բենզալցակայանների իր ցանցում գործող օրվա գնի նկատմամբ։
Կոնտակտային անձ՝ Հասմիկ Զուրաբյան
Հեռախոս՝ +374 77 242724
Էլ. հասցե՝ hzurabyan@shen.am