Ագրոանտառի ոռոգման համակարգի կառուցման բաց մրցույթ
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ:
Ծրագրի շրջանակներում Լոռու մարզի Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնավան բնակավայրում և Շիրակի մարզի Մեծ Մանթաշ բնակավայրում նախատեսվում է հիմնել ագրոանտառային տնտեսություններ, որոնք ներառելու են բարձրարժեք անտառային, պտղատու, բանջարային և հատապտղային տեսակների տնկարկներ:
Վերը նշված ագրոանտառային տնտեսությունների համար 2025-2026թթ. նախատեսվում է ոռոգման համակարգի կառուցման աշխատանքների իրականացում։ Ոռոգման համակարգի նախագծանախահաշվային աշխատանքներն ավարտված են, համաձայն որի ստորև ներկայացված Գնահարցման մեջ նկարագրված են նախատեսված աշխատանքները և ձեռք բերվող ապրանքանյութական արժեքները, սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչները և մատակարարման ժամկետները:
Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմանները.
Գնառաջարկը ներկայացնել հետևյալ ժամկետում` 17.11.2025-28.11.2025թ.,
Ծառայությունների մատուցման ժամկետը՝ 01.12.2025-30.06.2026թթ.,
Գնառաջարկը պետք է ներկայացնել ՀՀ դրամով, առանց ԱԱՀ-ի (ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից),
Գնառաջարկը ներկայացնել սույն նամակին կցված ձևաթերթիկի վրա՝ կնիքված, ստորագրված, հստակ ամսաթվով,
Գնառաջարկը ներկայացնել միայն էլեկտրոնային տարբերակով,
Գնառաջարկը ներկայացնել, հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև 90 օր ժամկետում,
Գնառաջարկը ներկայացնել, հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև 90 օր ժամկետում
Վճարումն իրականացվելու է միայն բանկային փոխանցումով:
Հատուկ նախապայմաններ․
Հողային աշխատանքների ժամանակ հնարավոր է որոշակի փոփոխություններ վերջնական մակերեսների ճշտման արդյունքում, որը կապալառուն պետք է հաշվի առնի ծառայության արժեքը ներկայացնելիս, քանի որ ներկայացված գինը փոփոխության ենթակա չէ:
Աշխատանքների իրականացման ժամանակ «Շեն» ԲՀԿ կողմից հրավիրված անկախ փորձագետ/հիդրոինժեների կողմից իրականացվելու է աշխատանքների ընթացքի և որակի մշտադիտարկում:
Հիդրոինժեներական աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած հարցերը, մասնավորապես, ժայռային ապարների, մակերեսային հոսքերի և/կամ մարդածին գործոնների արդյունքում առաջացած փոփոխությունները պետք է նախապես քննարկվեն «Շեն» ԲՀԿ մասնագիտական խմբի հետ:
Ծրագրի իրականացման համար հատուկ նշանակություն ունի հողային, տեխնիկական կամ այլ աշխատանքների իրականացման համար տեղի բնակչության ներգրավումը կապալառուի կողմից:
Որպես լրացուցիչ տեղեկություն հայտնում ենք, որ «Շեն» ԲՀԿ-ի կողմից կատարվող գնահարցումը հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրում, որի արդյունքում ստացված հայտերից մրցութային կարգով կընտրվի լավագույն առաջարկը:
Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Շեն» ԲՀԿ ագրոանտառային ծրագրի ղեկավար Հասմիկ Ալթունյանին՝ 060-499-013 հեռախոսահամարով:
Գնառաջարկն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 28.11.2025թ․՝ ուղարկելով Հասմիկ Ալթունյանին՝ hasmik.altunyan@shen.am էլեկտրոնային հասցեով և թեմա դաշտում նշելով՝ «Բաց մրցույթ Ծածկագիր - 81083719-OT-3»։