Image
Agroforestry Seminar Series

Ագրոանտառաբուծության սեմինար

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համատեղ սկսում է ագրոանտառային տնտեսության վերաբերյալ սեմինարաշար:

Սեմինարների ընթացքում բանախոսները կներկայացնեն Եվրոպայում, Կենտրոնական Ասիայում և Լատինական Ամերիկայում իրենց հետազոտությունների արդյունքները: Ուշադրություն կդարձվի Հայաստանի հետ նմանություն ունեցող կլիմայական և բնական պայմաններին, տրամադրելով մոտեցումներ և լուծումներ, որոնք կարող են նպաստել Հայաստանում չմշակվող հողերի կայուն օգտագործմանը:

Սեմինարները կրելու են պարբերական բնույթ (ամիսը մեկ անգամ): Դրանց շրջանակում նախատեսվում է աստիճանաբար խորացնել պատկերացումներն ագրոանտառային տնտեսության կոնկրետ թեմաների մասին: Առաջին սեմինարի նպատակն է ներկայացնել ընդհանուր ակնարկ ագրոանտառային տնտեսության և դրա առանձնահատկությունների մասին։ 

Սեմինարի ընթացքում անդրադարձ է կատարվելու ագրոանտառային տնտեսության ընդհանուր ասպեկտներին՝ հայեցակարգ, դիզայն, ինչպես նաև էկոհամակարգային ծառայություններ: Առաջին սեմինարի բանախոսը Ռայն-Վաալի համալսարանի պրոֆեսոր Դիտրիխ Դարրն է։

Որպես մասնագետ և գիտնական, պրոֆեսոր Դիտրիխ Դարրը հիմնականում կենտրոնացել է տարածաշրջանային արտադրական տնտեսական ցիկլերի խթանման վրա` աշխատելով գյուղատնտեսական և անտառային տնտեսությունից ստացվող արտադրանքի վերամշակման և մարքեթինգի ոլորտում: Պրոֆ․ Դարրը հողերի կայուն օգտագործման վերաբերյալ հետազոտական ծրագրեր է իրականացրել Եթովպիայում, Քենիայում և Լաոսում: Նա դասավանդել է Քենիայի Մոյ համալսարանում գյուղական տարածքներում խորհրդատվության առանձնահատկությունների վերաբերյալ:
Պրոֆ․ Դարրն ուսանել է անտառագիտություն և արևադարձային անտառաբուծություն Գերմանիայի Շվարցբուրգի կիրառական գիտությունների և Դրեզդենի համալսարաններում: Դոկտորի գիտական կոչում է ստացել Դրեզդենի համալսարանում՝ պաշտպանելով ատենախոսություն «Արևելյան Աֆրիկայում ագրոանտառային նորարարությունների խթանում» թեմայով։ 2012 թվականից Ռայն-Վաալի համալսարանի պրոֆեսոր է՝ ագրոբիզնեսի ուղղությամբ։

Առաջին սեմինարը կկայանա ապրիլի 11-ին՝ ժամը 15։00-ին, ՀԱԱՀ Ագրի-Թեք Ինկուբատոր լսարանում։ Սեմինարի ընթացքում կտրամադրվի անգլերեն-հայերեն-անգլերեն համաժամանակյա թարգմանություն: Մուտքն ազատ է, սակայն մասնակիցների քանակը սահմանափակ է։ Կարող եք գրանցվել մինչև ապրիլի 7-ը։ Գրանցման համար սեղմեք այստեղ։

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել