Image
Agroforestry Seminar Series

Կայուն գյուղատնտեսության խթանումն ագրոանտառաբուծության միջոցով

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ իրականացվող ագրոանտառաբուծության սեմինարաշարի հերթական սեմինարի թեման է «Կայուն գյուղատնտեսության խթանումն ագրոանտառաբուծության միջոցով․ «Ackerbau(m)» ծրագրի ռազմավարությունն ու բացահայտումները»։

«Ackerbau(m)» ծրագիրը կայուն գյուղատնտեսական նախաձեռնություն է, որը  նախաձեռնել է Էբերսվալդեի կայուն զարգացման համալսարանը 2017թ․-ին: Ծրագրի հիմնական նպատակն է խթանել ագրոանտառաբուծությունը Գերմանիայում: Այն իրենից ներկայացնում է ագրոանտառաբուծության երկու փորձադաշտ, որտեղ ներկայացված է ծառերի և թփերի բազմազան տեսականի, ինչպես նաև ինտեգրված ուսումնասիրության մոդուլ: Այս մոդուլն ուսանողներին հնարավորություն է տալիս հետազոտություններ անցկացնել փորձադաշտերի վերաբերյալ և համապարփակ պատկերացում կազմել ագրոանտառաբուծության վերաբերյալ:

Սեմինարի խոսնակ Լեա Մարտետչլագերը  կներկայացնի «Ackerbau(m)» ծրագրի ամփոփումը՝ ներառյալ վերջին հինգ տարիների հետազոտության արդյունքները: Լեան հանդիսանում է «Ackerbau(m)» ծրագրի թիմի անդամ 2021 թվականից: Նա սովորում է Միջազգային անտառային էկոհամակարգերի կառավարում Էբերսվալդեի կայուն զարգացման համալսարանում: Ուսումնառությունից առաջ և ընթացքում նա ագրոանտառաբուծության գործնական փորձ է ձեռք բերել Իսպանիայում, Նեպալում և Գերմանիայում տեղակայված ագրոանտառային տարբեր ծրագրերում:

Սեմինարը տեղի կունենա հունիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, ՀԱԱՀ ԱգրիԹեք Ինկուբատոր լսարանում տեսակապով (Zoom)։ Սեմինարի լեզուն անգլերենն է՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ։ Մասնակցության համար գրանցվեք մինչև հունիսի 10-ը՝ առցանց։

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ
Attachments

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել