Image
Spitak Workshop II

Ագրոանտառաբուծության երկրորդ աշխատաժողովը Սպիտակի պետական քոլեջում

Image
Spitak Workshop II

Նոյեմբերի 12-ին «Շեն» ԲՀԿ-ն Լոռու մարզի Սպիտակի պետական քոլեջում անցկացրեց ագրոանտառաբուծության վերաբերյալ երկրորդ աշխատաժողովը: Հայաստանում ագրոանտառաբուծական համակարգերի զարգացման և տարածման համար կարողությունների զարգացման և կրթական ռեսուրսներ տրամադրելու մեր պարտավորության շրջանակներում մենք վերադարձանք Սպիտակ՝ այս անգամ քոլեջի դասախոսների հետ աշխատաժողով անցկացնելու համար:

Աշխատաժողովի մեթոդաբանությունը
Image
Spitak Workshop II

Աշխատաժողովը տևեց շուրջ երեք ժամ, որի ընթացքում 18 դասախոսներ լիովին ներգրավված էին Հայաստանի գյուղատնտեսության ներկայի և ապագայի վերաբերյալ ընդհանուր ըմբռնմանն և տեսլականի ձևավորմանը: Բացի այդ, մենք քննարկեցինք նրանց մտքերն այն մասին, թե ինչպես կարող է կրթական ոլորտը աջակցել ցանկալի ապագային հասնելու համար անհրաժեշտ փոփոխություններին:

Image
Spitak Workshop II

Այս աշխատաժողովի համար կիրառված մեթոդաբանությունը կրկին ակտիվ մասնակցությունն էր, իսկ օգտագործված գործիքներն էին՝ «Հարուստ պատկերները» և «Տեսլականի ստեղծումը»: «Հարուստ պատկերը» իրենից ներկայացնում է բարդ իրավիճակը կամ համակարգը մեծ ֆորմատով թղթի վրա պատկերելը՝ նկարելը: Պատկերների միջոցով մասնակիցները կարողացան արտահայտել իրենց մտքերը, մտահոգությունները, սպասումները և վերաբերմունքը թեմայի վերաբերյալ: 

Image
Spitak Workshop II
Աշխատաժողովի առաջին մասը

Խմբային աշխատանքի ընթացքում յուրաքանչյուր խումբ ստեղծեց «հարուստ պատկեր», որը ներկայացնում էր Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի ներկայիս իրավիճակը՝ ներառելով ներգրավված շահագրգիռ կողմերին, նրանց գործառույթները և փոխազդեցությունները: Այնուհետև խմբերը միմյանց ներկայացրեցին ոլորտի ներկայիս իրավիճակի իրենց համառոտ պատկերները: Բուռն քննարկումներից հետո նրանք համաձայնության եկան հիմնական ընդհանուր տարրերի շուրջ՝ ստեղծելով ներկայիս իրավիճակի ընդհանուր տեսլականը:

Աշխատաժողովի երկրորդ մասը
Image
Spitak Workshop II

Աշխատաժողովի երկրորդ մասը բաղկացած էր «հարուստ պատկերի» գծագրումից, այս անգամ արդեն այն մասին, թե ինչպես են պատկերացնում Հայաստանի գյուղատնտեսության ապագան: Այս վարժությունից առաջ մենք արդեն անցկացրել էինք տեսլականի վարժությունը, որն իրենից ներկայացնում էր փակ աչքերով վիզուալիզացիա, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվեց պատկերացնել, թե տեղափոխվել են 2045 թվական և պատմել, թե ինչպիսին է գյուղատնտեսությունն այդ ժամանակ: Կրկին, իրենց «հարուստ պատկերը» գծելուց հետո, խմբերը ներկայացրեցին այն իրար, ապա քննարկեցին ընդհանուր տարրերը, ինչը հանգեցրեց Հայաստանի գյուղատնտեսության ցանկալի ընդհանուր տեսլականի ձևավորմանը: 

Image
Spitak Workshop II
Աշխատաժողովի վերջին մասը

Վերջին մասում քննարկեցին ներկա իրավիճակից ցանկալի իրավիճակ հասնելու անհրաժեշտ քայլերը: Բոլոր մասնակիցները կիսեցին միևնույն միտքը, որ գյուղատնտեսական ոլորտում մասնագետների նոր սերունդներ ձևավորելու և վերապատրաստելու գործում կարևոր է կառավարության աջակցության միջոցով կրթական ոլորտի ամրապնդումը: Այդ ճանապարհով Հայաստանը կհասնի ավելի կանաչ ու կայուն գյուղատնտեսության։

Ինչպե՞ս էր աշխատաժողովը կապված ագրոանտառաբուծության հետ
Image
Spitak Workshop II

Հաշվի առնելով, որ ագրոանտառաբուծությունն ագրոէկոհամակարգի տեսակ է, որը ներառում է լայն շրջանակի գործելակերպեր և մշակաբույսերի բազմազանություն (փայտային և խոտաբույսային), այն պահանջում է ամբողջական մոտեցում՝ հասկանալու, սովորելու, այնուհետև դրա վրա աշխատելու համար։

Ագրոանտառաբուծության զարգացման գործում ամբողջական մոտեցումը կարևոր է։ Հետևաբար, դասախոսների կողմից համակարգը որպես ամբողջություն պատկերացնելը, բաղադրիչ տարրերը բացահայտելը և դրանց գործառույթներն ու գործառույթների փոխկապակցվածությունը հասկանալը, նպաստում են իրենց կարողությունների զարգացմանը և կրթական հաստատություններում ագրոանտառաբուծական կրթության ապագա զարգացմանը։

Դասախոսների ակտիվ մասնակցությունն այս աշխատաժողովին վկայում էր գյուղատնտեսության մեջ նոր մեթոդների, մոտեցումների և գործելակերպերի ուսումնասիրության իրական հետաքրքրության մասին։ Սա խթան է «Շեն» ԲՀԿ-ի համար շարունակելու համագործակցությունը Սպիտակի պետական քոլեջի հետ՝ ագրոանտառաբուծության ապագա կրթական ծրագիր մշակելու ուղղությամբ։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել