ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
Ծածկագիր՝ N-ARM-2025-0271-OT-2
Ամսաթիվ՝ 23 հունիսի 2026թ․
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ «Շեն» ԲՀԿ) հայտարարում է մրցույթ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենայի (plug in hybrid) գնման նպատակով:
Գնումն իրականացվելու է «Հաց Աշխարհին» (Brot für die Welt) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Փոքր գյուղացիական տնտեսությունների հզորացումը կոոպերացիայի, ագրոանտառաբուծության և աջակցող քաղաքականությունների միջոցով» ծրագրի շրջանակում։
Մասնակիցներին ներկայացվող պահանջները
Մրցույթին կարող են մասնակցել ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները, որոնք
սնանկ չեն ճանաչվել կամ չեն գտնվում սնանկության վարույթում,
չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, որի համար պատկան մարմինների կողմից նախաձեռնվել է վարույթ,
ընդգրկված չեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարվող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկերում,
հանդիսանում են մատակարարվող ավտոմեքենայի մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում և հետագայում կիրականացնեն տվյալ ավտոմեքենայի երաշխիքային և ընթացիկ տեխնիկական սպասարկումը։
Ձեռք բերվող ավտոմեքենայի նվազագույն տեխնիկական պահանջները․
Թողարկման տարեթիվ՝ 2026թ.
Ավտոմեքենայի տեսակը՝ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենա, լիաքարշակ կամ հետևի քարշակ
Թափքը՝ SUV
Ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ
Էլ․ շարժիչով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 150 կմ
Էլեկտրական և բենզինային շարժիչներով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 1000 կմ
Էլեկտրական շարժիչի նվազագույն հզորություն (kW / ձ/ուժ)՝ 170 kW / 220 ձ/ուժ
Լուսածերպը՝ նվազագույնը 180մմ
Գինը
Ավտոմեքենայի գինը պետք է ներկայացնել ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։
Վավերականությունը
Ներկայացված գնառաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն մեկամսյա ժամկետում։
Ավտոմեքենայի մատակարարման ժամանակացույցը
Ավտոմեքենայի մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում։
Առաջարկի ներկայացման կարգը
Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն ստորև նշված փաստաթղթերը․
առաջարկվող ավտոմեքենայի տեխնիկական նկարագիրը բնութագրող փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն սույն հայտարարության 2-րդ կետում նշված տեխնիկական տվյալները,
գնառաջարկ,
մասնակիցներին ներկայացվող պահանջները հիմնավորող փաստաթղթերը (ներկայացված են սույն հայտարարության 1-ին կետում)։
Սույն բաժնով սահմանված պահանջների չկատարումը կհանգեցնի հայտի մերժմանը:
Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել «Շեն» ԲՀԿ հետևյալ էլեկտրոնային հասցեով` hzurabyan@shen.am՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ Գնառաջարկ- Ավտոմեքենայի գնում:
Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. հունիսի 29-ը, ժամը՝ 12:00:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.
«Շեն» ԲՀԿ, Նալբանդյան 110
Հասմիկ Զուրաբյան
Հեռախոս` +374 77 242724
Էլ-փոստ hzurabyan@shen.am
Մրցույթի հաղթողի ընտրության կարգը
Հաղթող կճանաչվի մրցույթի հրավերում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին բավարարող և նվազագույն գին/տեխնիկական հագեցվածություն (կոմպլեկտավորում) ներառող առաջարկը: