Image
FORACCA_Tender_Automobile

ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ԳՆՄԱՆ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

Ծածկագիր՝ N-ARM-2025-0271-OT-2

Ամսաթիվ՝ 23 հունիսի 2026թ․

«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը (այսուհետ «Շեն» ԲՀԿ) հայտարարում է մրցույթ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենայի (plug in hybrid) գնման նպատակով:

Գնումն իրականացվելու է «Հաց Աշխարհին» (Brot für die Welt) կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Փոքր գյուղացիական տնտեսությունների հզորացումը կոոպերացիայի, ագրոանտառաբուծության և աջակցող քաղաքականությունների միջոցով» ծրագրի շրջանակում։

  1. Մասնակիցներին ներկայացվող պահանջները

Մրցույթին կարող են մասնակցել ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով զբաղվող բոլոր ընկերությունները, որոնք

  • սնանկ չեն ճանաչվել կամ չեն գտնվում սնանկության վարույթում,

  • չունեն ժամկետանց հարկային պարտավորություններ, որի համար պատկան մարմինների կողմից նախաձեռնվել է վարույթ,

  • ընդգրկված չեն ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վարվող՝ գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցողների ցանկերում,

  • հանդիսանում են մատակարարվող ավտոմեքենայի մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետությունում և հետագայում կիրականացնեն տվյալ ավտոմեքենայի երաշխիքային և ընթացիկ տեխնիկական սպասարկումը։

  1. Ձեռք բերվող ավտոմեքենայի նվազագույն տեխնիկական պահանջները․

  • Թողարկման տարեթիվ՝ 2026թ.

  • Ավտոմեքենայի տեսակը՝ լիցքավորվող հիբրիդային էլեկտրական ավտոմեքենա, լիաքարշակ կամ հետևի քարշակ

  • Թափքը՝ SUV

  • Ավտոմեքենայի գույնը՝ սպիտակ

  • Էլ․ շարժիչով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 150 կմ

  • Էլեկտրական և բենզինային շարժիչներով նվազագույն վազքը (մեկ ամբողջական լիցքավորմամբ)՝ 1000 կմ

  • Էլեկտրական շարժիչի նվազագույն հզորություն (kW / ձ/ուժ)՝ 170 kW / 220 ձ/ուժ

  • Լուսածերպը՝ նվազագույնը 180մմ

  1. Գինը

Ավտոմեքենայի գինը պետք է ներկայացնել ՀՀ դրամով՝ ներառյալ ԱԱՀ-ն։

  1. Վավերականությունը

Ներկայացված գնառաջարկը պետք է վավեր լինի ներկայացման պահից առնվազն մեկամսյա ժամկետում։

  1. Ավտոմեքենայի մատակարարման ժամանակացույցը

Ավտոմեքենայի մատակարարումը պետք է իրականացվի պայմանագրի կնքումից ոչ ուշ, քան եռամսյա ժամկետում։

  1. Առաջարկի ներկայացման կարգը

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն ստորև նշված փաստաթղթերը․

  • առաջարկվող ավտոմեքենայի տեխնիկական նկարագիրը բնութագրող փաստաթուղթ, որտեղ հստակ նշված կլինեն սույն հայտարարության 2-րդ կետում նշված տեխնիկական տվյալները,

  • գնառաջարկ,

  • մասնակիցներին ներկայացվող պահանջները հիմնավորող փաստաթղթերը (ներկայացված են սույն հայտարարության 1-ին կետում)։

Սույն բաժնով սահմանված պահանջների չկատարումը կհանգեցնի հայտի մերժմանը:

Մրցույթի հայտը անհրաժեշտ է ներկայացնել «Շեն» ԲՀԿ հետևյալ էլեկտրոնային հասցեով` hzurabyan@shen.am՝ նամակի թեմայի դաշտում նշելով՝ Գնառաջարկ- Ավտոմեքենայի գնում:

Մրցութային հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2026 թ. հունիսի 29-ը, ժամը՝ 12:00:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել.

«Շեն» ԲՀԿ, Նալբանդյան 110
Հասմիկ Զուրաբյան
Հեռախոս` +374 77 242724
Էլ-փոստ hzurabyan@shen.am

  1. Մրցույթի հաղթողի ընտրության կարգը

Հաղթող կճանաչվի մրցույթի հրավերում նշված նվազագույն տեխնիկական պահանջներին բավարարող և նվազագույն գին/տեխնիկական հագեցվածություն (կոմպլեկտավորում) ներառող առաջարկը:

Start Date
Deadline
Attachments

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate