Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Համայնքների մասնակցությամբ՝ դեպի ավելի ներառական և կայուն անտառվերականգնում

Միջազգային փորձի փոխանակում Հայաստանում

Հուլիսի 2-9-ը Հայաստանում էր «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի գենդերային հավասարության և սոցիալական ներառման (GESI) միջազգային խորհրդատու, Alliance of Bioversity International and CIAT-ի փորձագետ Մարլեն Էլիասը։

Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Այցի ընթացքում անցկացրեցինք երկու աշխատաժողով՝ «FORACCA» ծրագրի իրականացման գործընկերների, Հայաստանի անտառային դաշինքի անդամ կազմակերպությունների, Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտի (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) ներկայացուցիչների մասնակցությամբ։ Աշխատաժողովների ընթացքում քննարկեցինք համայնքների հետ ներառական աշխատանքի մոտեցումները, գենդերային հավասարության և սոցիալական ներառման գործիքները, ինչպես նաև դրանց կիրառումը «FORACCA» ծրագրի իրականացման և մոնիթորինգի գործընթացներում։

Դաշտային այցելություններ և համայնքների ձայնը
Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Առաքելության կարևոր մասը դաշտային այցելություններն էին «Շեն» ԲՀԿ-ի ագրոանտառաբուծական և «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի անտառվերականգնման ծրագրային տարածքներ։ 

Լոռու մարզի Լեռնավան բնակավայրում անցկացված կանանց և տղամարդկանց առանձին ֆոկուս խմբային քննարկումները ցույց տվեցին, որ համայնքը մեծ հավատ և ակնկալիքներ ունի արդեն իսկ հիմնված ագրոանտառի նկատմամբ։ Մասնակիցներն այն տեսնում են որպես ծաղկող կանաչ լանդշաֆտ, որը կնպաստի բնության վերականգնմանը, եկամտի աղբյուրների ստեղծմանը, էկոտուրիզմի զարգացմանը և համայնքի երիտասարդների համար նոր հնարավորությունների ձևավորմանը։ 

Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Մեծ Սարիար բնակավայրի բնակիչները նույնպես կարևորեցին «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող անտառապատման աշխատանքների դրական ազդեցությունը՝ նշելով, որ դրանք արդեն իսկ նպաստել են համայնքում աշխատատեղերի ստեղծմանը, արտագաղթի նվազմանը և արոտավայրերի բարելավմանը։

Համագործակցությունը՝ ծրագրի հաջողության հիմքում
Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Քննարկումները ևս մեկ անգամ հաստատեցին, որ ծրագրի ամենամեծ ուժը համայնքի մարդկանց նվիրվածությունն ու միասնականությունն է։ Կանայք և տղամարդիկ հավասարապես ընդգծեցին փոխվստահության, համագործակցության և սեփական նախաձեռնությամբ զարգանալու կարևորությունը՝ որպես ծրագրի երկարաժամկետ հաջողության հիմք։

Մարլեն Էլիասի մասնագիտական աջակցությունն ու արժեքավոր գաղափարները կարևոր ներդրում էին ծրագրի համար։ Նույնքան կարևոր էին նաև բոլոր գործընկերների և համայնքների բնակիչների ակտիվ մասնակցությունն ու արդյունավետ համագործակցությունը, որոնք շարունակում են նպաստել ավելի ներառական և կայուն անտառվերականգնման նախաձեռնությունների իրականացմանը։

Image
Towards More Inclusive and Sustainable Forest Restoration with Community Participation

Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերներն են նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL) և ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպությունը (FAO):

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել