Image
Dzoraglukh Nurseries

Կանանց մասնագիտական կարողությունների բարելավման ու զբաղվածության կայուն լուծում

Image
Dzoraglukh Nurseries

Ֆրանսիական «A Tree for You» (Ծառ քեզ համար) կազմակերպության կողմից իրականացվող «Համայնքային հողերի վրա 5 հա անտառի տնկում և ոռոգման համակարգի վերակառուցում» ծրագրի շրջանակում այս տարի Արագածոտնի մարզի Ձորագլուխ բնակավայրում սկսեցինք կանանց զբաղվածության ապահովմանն ուղղված՝ տնամերձ տնկարանների հիմնման ծրագրային բաղադրիչը: Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում նույն բանակավայրում համայնքի ակտիվ մասնակցությամբ հիմնել ենք 5 հա անտառ:

Image
Dzoraglukh Nurseries

Ակնհայտ է, որ գյուղաբնակ կանայք հանդիսանում են գյուղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման առանցքային դերակատարներից։ Նրանց մասնակցությունը գյուղատնտեսական արտադրության, ընտանեկան տնտեսությունների պահպանման, ինչպես նաև համայնքային կյանքի կազմակերպման գործում կարևորվում է հատկապես այն պարագայում, երբ խոսքը վերաբերում է աղքատության հաղթահարմանը, սննդի անվտանգության ապահովմանը և կայուն զարգացման նպատակներին: Այս ամենը հաշվի առնելով՝ տնամերձ հողակտորներում տնկարանային տնտեսությունների հիմնումը նպաստում է ոչ միայն կանանց անձնական հզորացմանը, այլև նրանց ընտանիքների բարեկեցությանը։

Image
Dzoraglukh Nurseries

Ծրագրային բաղադրիչի իրականացման առաջին տարվա համար յուրաքանչյուր տնկարան սկսել է հաղարջի, մոշի ու ազնվամորու տնկանյութ աճեցնելուց: «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության միջնորդությամբ տնկարաններն ունեն 1000-ական տնկի վաճառելու պատվեր, որը խոստումնալից մեկնարկ է նրանց համար:

Համոզված ենք, որ նման տնկարանային տնտեսությունների հիմնումը լավ միջոց է գյուղաբնակ կանանց սոցիալական և տնտեսական ներուժի լիարժեք իրացման համար ու կարող է դառնալ կարևոր շարժիչ ուժ՝ գյուղական բնակավայրերում զարգացման գործընթացների խթանման համար։
 

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել