Image
Lernavan Youth in Aragyugh

Լեռնավանի նախաձեռնող խմբի երիտասարդները Նաիրիանի դաշտերում

Image
Lernavan Youth in Aragyugh

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում Սպիտակ խոշորացված համայնքի Լեռնավան բնակավայրում հիմնվելու է ագրոանտառ։ Այս կապակցությամբ համայնքում ստեղծվել է նախաձեռնող խումբ, որի անդամներն են նաև համայնքի ակտիվ երիտասարդները։ Խումբն արդեն սկսել է ուսումնասիրել ագրոանտառաբուծական համակարգի առանձնահատկությունները և «Շեն» ԲՀԿ մասնագետների ուղղորդմամբ որոշել համապատասխան ծառատեսակներն ու մշակաբույսերը։ 

Image
Lernavan Youth in Aragyugh

Հուլիսի վերջին Լեռնավանի ագրոանտառի նախաձեռնող խմբի երիտասարդների համար այցելություն կազմակերպեցինք «Նաիրիան»-ի համագործակցությամբ։ Նաիրիանի դաշտերը և արտադրամասը գտնվում են Արագյուղում, որտեղ նաև ստեղծվում է իրենց արտադրանքը՝ բույսերի մշակումից, եթերայուղի ստացումից, խնամքի միջոցների բանաձևերի մշակումից մինչև փաթեթավորում:

Image
Lernavan Youth in Aragyugh

Այս այցի ընթացքում «Նաիրիանի» աշխատակիցները Լեռնավանի երիտասարդներին ուղեկցեցին նարդոսի ծաղկած դաշտերը։ Հենց տեղում ներկայացրեցին բույսը և դրա աճեցման ու մշակման առանձնահատկությունները։ Այցելության ավարտին երիտասարդները հնարավորություն ունեցան ուղղելու նաև իրենց հարցերը, որոնց սիրով պատասխանեցին «Նաիրիանի» աշխատակիցները։

Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերն է նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL):

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել