Image
Drinking Water to Norakert

Խմելու ջուր Նորակերտին

Image
Drinking Water to Norakert

Աղբյուրակապի (կապտաժի) վերանորոգման արդյունքում ինչպես Նորակերտի 258, այնպես էլ Ակունք բնակավայրի նոր թաղամասի 70 և Վարդենիս քաղաքի 60 տնային տնտեսություններ արդեն ապահովված են անհրաժեշտ քանակով  մաքուր խմելու ջրով` շուջօրյա ռեժիմով։

Image
Drinking Water to Norakert

Վարդենիս խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրը գտնվում է Սևանա լճի արևելյան ափից մոտ 4 կմ հեռավորության վրա։ Գյուղը հիմնադրվել է 1927 թվականին, հիմնադիրները եղել են 1915 թվականին Բիթլիսի վիլայեթի Խիզան գավառի Սղերթ և Օվ գյուղերից գաղթաց հայերը։

Image
Drinking Water to Norakert

Ներկայումս Նորակերտն ունի 866 բնակիչ՝ 258 տնային տնտեսություն։ Գյուղում բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներից առաջնայինը խմելու ջուրն էր։ Բնակավայրն սպասարկող ջրի աղբյուրակապը կառուցվել էր 1981 թվականին Ակունք գյուղում, Նորակերտից 35 կմ հեռավորությա վրա և երբևէ չէր վերանորոգվել։ Այն խիստ անբարեկարգ վիճակում էր․ արտաքին պատերը քայքայցված էին, ինչի արդյունքում կեղտաջրերը, երբեմն նաև վնասակար նյութերը թափանցում էին ջրամբար՝ վտանգելով բնակչության առողջությունը:

Image
Drinking Water to Norakert

 Բացակայում էին կափարիչները, ցանկապատը, խողովակները կոռոզիայի էին ենթարկվել, պատճառ դառանալով ջրի մեծ կորստի, դռան փականը կոտրված էր, սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չէին։ 

Image
Drinking Water to Norakert

«Յալկեզեան» հիմնադրամի հանգանակությամբ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը ձեռնամուխ եղավ աղբյուրակապի վերանորոգման աշխատանքներին: Համայնքը նույնպես ակտիվորեն մասնակցեց՝ ներգրավելով վերանորոգման համար անհրաժեշտ տեխնիկան։ Աղբյուրակապի վերանորոգման արդյունքում ապահովվեցին ջրի կենցաղային օգտագործման համար անհրաժեշտ սանիտարահիգիենիկ պայմանները։ Հնարավոր եղավ ունենալ ջրի խնայողություն, որն ավելացրեց մատակարարվող ջրի ծավալները։ 

Երկար տարիների սպասումից հետո, վերջապես, Նորակերտի, ինչպես նաև հարևան Ակունք բնակավայրի և Վարդենիս քաղաքի բնակչությունն օգտվում է մաքուր խմելու ջրից։

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել