Image
New Pilot Project in Bazum

Նոր պիլոտային ծրագիր Բազումում

«Յալկեզեան» հիմնադրամն այս տարվա սետեմբերին հաստատեց «Շեն» ԲՀԿ կողմից ներկայացրած «Ագրանտառային տնտեսություն կլիմայական դիմադրողականության և գյուղական վայրերի զարգացման համար Հայաստանում» քառամյա պիլոտային ծրագիրը։ Այն նախատեսում ենք իրականացնել Լոռու մարզի Բազում բնակավայրում:

Ծրագրի իրականացման վայրը պատահական չէ ընտրված․ այստեղ նախկինում ծրագրեր ենք իրականացրել համայնքի շահագրգիռ ներգրավվածությամբ։ 2014 թվականին կահավորել ենք մանկապարտեզը, իսկ 2023-ին` վերականգնել գյուղի ոռոգման համակարգը:

Հոկտեմբերի 26-ին «Շեն» ԲՀԿ գլխավոր գրասենյակում տեղի ունեցավ «Յալկեզեան» հիմնադրամի նախագահ Ջո Յալկեզեանի և վարչության անդամ Սոնա Յալկեզեանի հանդիպումը Բազումի նախաձեռնող խմբի հետ: Կողմերի միջև ակտիվ քննարկում ծավալվեց ծրագրի գործողությունների վերաբերյալ: Նախաձեռնող խումբը վստահեցրեց բարերարներին, որ ինչպես «Շեն» ԲՀԿ աջակցությամբ իրագործած նախորդ ծրագրերի պարագայում էր, այս դեպքում նույնպես պատրաստ են ամբողջովին ստանձնել համայնքային ներդրման իրենց մասը:

Հանդիպման արդյունքում որոշվեց ծրագրի գործողություններն սկսել արդեն նոյեմբերի 1-ին:

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել