Image
Tender_FORACCA_Seeds and Seedlings

Տնկանյութի և սերմերի գնման բաց մրցույթ

Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) համաֆինանսավորմամբ իրականացվող «Անտառների վերականգնում Հայաստանում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագրի շրջանակում «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունը նախատեսում է՝ Լեռնավան, Մեծ մանթաշ, Թթուջուր, Բալաք բնակավայրերում հիմնել ագրոանտառային տնտեսություններ, որոնք ներառելու են բարձրարժեք անտառային, պտղատու և հատապտղային տեսակների տնկարկներ: Լեռնավան բնակավայրում տնտեսությունն ունենալու է նաև տնկարանային տնտեսության բաժին, որը բազմացնելու է անտառային, դեկորատիվ և պտղատու ծառային ու թփային տեսակներ:

Վերը նշված ագրոանտառային տնտեսությունների համար 2025-2027թթ․ ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ստորև Գնահարցմամբ ներկայացված տնկանյութը՝ ապրանքանյութական արժեքների համար սահմանվող պարտադիր տեխնիկական չափորոշիչներով և մատակարարման ժամկետներում:

Գնառաջարկի ներկայացման պարտադիր պայմաններ

  • Գնառաջարկը ներկայացնել հետևյալ ժամկետում` 15.03.2026-30.03.2026թ.:

  • Գնառաջարկը ներկայացնել սույն նամակին կցված ձևաթերթիկի վրա՝ կնիքված, ստորագրված, հստակ ամսաթվով:

  • Գնառաջարկը ներկայացնել՝ հաշվի առնելով, որ առաջարկվող գինը պետք է գործի մինչև երկու ամիս ժամկետում:

  • Վճարումն իրականացվելու է միայն բանկային փոխանցումով:

Հատուկ նախապայմաններ

  • Տնկարանները պետք է տեղակայված լինեն ԾՄ-ից 800-1200մ բարձրության վրա:

  • «Շեն» ԲՀԿ մասնագետների կողմից պարտադիր այցելություն է նախատեսվում մրցույթի լավագույն առաջարկ ներկայացնող տնկարաններ, որի ընթացքում դիտարկվելու է առաջարկվող տնկանյութի որակը։

  • Արտերկրից ներկրված տնկանյութը պետք է ուղեկցվի ֆիտոսանիտարական փաստաթղթերով:

  • Մասնագետների կողմից ընտրողական փորձանմուշներ են ուղարկվելու լաբորատորիա՝ հիվանդությունների և վնասատուների առկայության ստուգման համար: Փորձանմուշ ուղարկվելու է և՛ տեղական, և՛ ներկրված արտադրանքից:

  • Ձեռք բերվող սերմերի ծլունակության դիտարկում է իրականացվելու 100 հատիկի ծլունակության չափման մեթոդով:

  • Ձեռք բերվող տնկանյութի քանակը տեղափոխվելու է տնտեսություն միայն «Շեն» ԲՀԿ մասնագետի ներկայությամբ և որակը դիտարկելուց հետո։

  • Տեղափոխման ծախսերը չներառել գնառաջարկի մեջ:

Որպես լրացուցիչ տեղեկություն հայտնում ենք, որ «Շեն» ԲՀԿ կողմից կատարվող գնահարցումը հանդիսանում է շուկայում առկա համապատասխան առաջարկների հավաքագրում, որի արդյունքում ստացված հայտերից մրցութային կարգով կընտրվի լավագույն առաջարկը:

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել «Շեն» ԲՀԿ Ագրոանտառաբուծության ծրագրի ղեկավար Ժուլիէթ Ամիտիին +374 60 499013 հեռախոսահամարով:

Գնառաջակն անհրաժեշտ է ներկայացնել մինչև 30.03.2026թ․ ուղարկելով Ժուլիէթ Ամիտիի juliette.amidi@shen.am էլեկտրոնային հասցեին և թեմա դաշտում նշելով «Գնառաջարկ տնկանյութ»։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ ԹԱՐՄԱՑՈՒՄ․ 10․03․2026թ․

«Շեն» ԲՀԿ կողմից «Tender.am» և «shen.am» կայքերում 03.03.2026թ. հրապարակված Տնկանյութի և սերմերի գնման բաց մրցույթի հրավերի փաթեթում կատարվել են հետևյալ փոփոխությունները և լրացումները․

  • «2. Գնառաջարկի լրացման թերթիկ 01.04.2026» փաստաթուղթը փոխարինվել է «2․Գնառաջարկի լրացման թերթիկ_Փոփոխված_10.03.2026» փաստաթղթով։ Խնդրում ենք գնառաջարկը լրացնելիս կիրառել «2․Գնառաջարկի լրացման թերթիկ_Փոփոխված_10.03.2026» վերնագրված ձևանմուշը։

  • Գնումն ազատված է ԱԱՀ-ից՝  համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության միջև 2004թ. ապրիլի 3-ին կնքված տեխնիկական, ֆինանսական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության Կառավարության և Շվեյցարիայի Համադաշնության Կառավարության» միջև կնքված միջազգային համաձայնագրով սահմանված հարկային և մաքսային արտոնությունների կիրառման՝ 13/07/06թ. թիվ 1091-Ն և 02/04/15թ. թիվ 340-Ն ՀՀ Կառավարության Որոշումների։

  • Գնման որոշում կկայացվի մրցութային փաթեթում ներառված յուրաքանչյուր տողով նախատեսված տնկանյութի կամ սերմի համար։

Մրցութային հրավերի մյուս բոլոր դրույթները մնում են անփոփոխ։

Հայաստանում անտառների վերականգնում և կլիմայի փոփոխություն» (FORACCA) ծրագիրը համաֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (SDC) և Հայաստանի անտառային դաշինքի անդամ չորս իրականացնող կազմակերպությունների՝ «Շեն» բարեգործական հասարակական կազմակերպության, «Իմ անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպության, «Էյ-Թի-Փի» բարեգործական հիմնադրամի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից։ Ծրագրի իրականացման գործընկերն է նաև Անտառների, ձյան և լանդշաֆտային հետազոտությունների շվեյցարական դաշնային ինստիտուտը (WSL):

Մեկնարկի ամսաթիվ
Վերջնաժամկետ

 

 

Աջակցե՛ք ծրագրերին

 

Աջակցել

Օգնեք
հիմա

 

Նվիրաբերել