Պոլիէթիլենային խողովակների և երկաթբետոնե դիտահորերի գնման բաց մրցույթ
Հայտարարության ամսաթիվը` 25.03.2026 թ.
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը` 08.04.2026 թ., ժամը 16:00
Հարցերը ներկայացնելու վերջնաժամկետը` 31.03.2026 թ., ժամը 16:00
Էլեկտրոնային փոստի հասցեն` info@shen.am
Գրասենյակի հասցեն` Երևան, 0001, Նալբանդյան 110
Հեռախոսահամարը` +374 10 567 031, +374 60 499 010
«Շեն» բարեգործական հասարակական կազմակերպությունն իրականացնում է «Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Մայակովսկի գյուղի ոռոգման համակարգի վերակառուցման» ծրագիրը, որը ֆինանսավորվում է Կոկա-Կոլա հիմնադրամի և Աբովյանի համայնքապետարանի կողմից:
Սույն ծրագրի շրջանակներում «Շեն» ԲՀԿ-ն նախատեսում է ձեռք բերել ստորև ներկայացված շինանյութերը՝ մրցութային առաջարկի փաթեթում ներկայացված որակի և ժամկետների վերաբերյալ պահանջներին համապատասխան:
Մրցույթն իրականացվում է երկու Լոտով․
Լոտ 1․ Պոլիէթիլենային խողովակներ,
Լոտ 2․ Երկաթբետոնե դիտահորեր։
Հայտատուն պարտավոր է ներկայացնել իր հայտի փաթեթի մեկ տպագիր օրինակը «Շեն» ԲՀԿ գրասենյակ՝ ք․ Երևան, Նալբանդյան 110, առձեռն կամ սուրհանդակային ծառայության միջոցով:
«Շեն» ԲՀԿ-ն նախատեսում է կնքել հաստատուն գնով պայմանագիր հաղթող մասնակցի/մասնակիցների հետ:
Սույն հայտարարությունը չի պարտավորեցնում «Շեն» ԲՀԿ-ին պայմանագիր կնքել կամ փոխհատուցել հայտի ներկայացման հետ կապված Ձեր կողմից կատարած ծախսերը:
Հարցերը կարող են ուղարկվել գրավոր՝ վերը նշված էլեկտրոնային փոստի հասցեով:
Հարցերը պետք է ուղարկվեն ոչ ուշ, քան 31.03.2026 թ., ժամ 16:00։