Image
Agricultural Consultant

Դարձե՛ք գյուղատնտես խորհրդատու

«Շեն» ԲՀԿ-ն մեկնարկում է նոր նախաձեռնություն, որի նպատակն է պատրաստել գյուղատնտեսական խորհրդատվության տեղային մասնագետներ բուսաբուծության ոլորտում։ 

Ծրագիրը յուրահատուկ հնարավորություն է ընձեռում մոտիվացված անձանց համար անվճար ձեռք բերելու գործնական հմտություններ, աշխատելու անմիջապես ֆերմերների հետ և նպաստելու Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացմանը։

Ծրագիրը բաց է ինչպես մասնագետների, այնպես էլ՝ գյուղատնտեսությամբ զբաղվող ոչ մասնագիտական կրթություն ունեցող անձանց համար, ովքեր ցանկանում են սովորել և կառուցել կարիերա բուսաբուծության և գյուղատնտեսական խորհրդատվության ոլորտում։ Դասընթացների և դաշտային գործնական ուսուցման միջոցով մասնակիցները կյուրացնեն ընտրված գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման ժամանակակից տեխնոլոգիաներ, բույսերի սննդառություն, կայուն գյուղատնտեսության սկզբունքներ, բույսերի պաշտպանություն, բերքահավաքային և հետբերքահավաքային խնամք և պաշտպանություն, ինչպես նաև խորհրդատվական աշխատանքի հմտություններ։

Ծրագրի հիմնական առավելությունները․

  • Ընտրված գյուղատնտեսական մշակաբույսերի աճեցման արդիական տեխնոլոգիաների ուսուցում,

  • Բույսերի պաշտպանության և վնասատուների ինտեգրված կառավարման մեթոդներ,

  • Գյուղատնտեսական խորհրդատվության և ֆերմերների հետ աշխատանքի հմտություններ,

  • Գործնական դաշտային ուսուցում փորձառու մասնագետների հետ,

  • Հնարավորություն դառնալու ճանաչված գյուղատնտեսական խորհրդատվական ծառայություն մատուցող,

  • Հաջողակ մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ, հմտություններ ֆերմերներին խորհրդատվական աջակցություն տրամադրելու, արտադրողականությունը բարձրացնելու և կայուն գյուղատնտեսական գործելակերպերը խթանելու համար։

Հավաստագրի տրամադրում

«Շեն» ԲՀԿ կողմից հավաստագրի տրամադրում՝ ծրագրի ավարտից հետո գրավոր և գործնական քննությունները հաջողությամբ հանձնելու պարագայում։

Ով կարող է դիմել․

  • Մասնագետներ և ուսանողներ,

  • Անձինք, ովքեր ցանկանում են աշխատել ֆերմերների և գյուղական համայնքների հետ,

  • Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են բուսաբուծությամբ և կայուն գյուղատնտեսությամբ։

Հատուկ պայմաններ

Դիմել կարող են միայն Լոռու մարզի բնակիչները։ Նախապատվություն կտրվի գյուղատնտեսական քոլեջների դասխոսներին:

Դիմելու համար մինչև 2026թ․-ի փետրվարի 20-ը լրացրեք հարցաթերթիկը՝ սեղմելով այստեղ։

Միացե՛ք «Շեն» ԲՀԿ-ին ձևավորելու գյուղատնտեսական խորհրդատվության մասնագետների նոր սերունդ և կերտելու Հայաստանի գյուղատնտեսության կայուն ապագան։

Start Date
Deadline

 

 

Call for 
Support

 

Support

Donate
Now

 

Donate